Նիկոլ Փաշինյանը որևէ պարագայում, որևէ պատասխանատվություն երբևէ չի էլ ստանձնել. Նաիրի Սարգսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱսում էր, որ ձեր մոշը լավ չի աճում, դուք անգլերեն չգիտեք, դրանից է, հետո սկսեց կրթություն չունենալով ասել՝ եթե ձեր բարեկեցությունը չի բարելավվում, դա ձեր կրթության պակասից է, այսինքն՝ ցանկացած պատասխանատվություն իր վրայից գցում է: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
Նա հավելել է, որ Կառավարության ղեկավարի պարտականությունն է յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության և անվտանգության, առողջության և կրթության ապահովումը: «Երբ դուք ավելի ուշադիր նայեք Նիկոլ Փաշինյանի կենսագրությանը, կտեսնեք, որ որևէ պարագայում, որևէ պատասխանատվություն երբևէ չի էլ ստանձնել։ Այսինքն՝ այդ մարդու կյանքի, ապրելու կարգը, ձևն է այդպիսին՝ խաբել, փախչել, խաբել, փախչել»,-նշել է նա։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...



