Քրդական ուժերը դուրս են եկել Ալ-Հոլ ճամբարից և ուղևորվել դեպի Սիրիայի հյուսիս․ ՍԴՈւ-ի հայտարարություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ) շարժումը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում հայտարարել է, որ իր զորքերը դուրս է բերել Ալ-Հոլ ճամբարից և վերաբաշխվել Սիրիայի հյուսիսային քաղաքների շրջակայքում։
«Հաշվի առնելով ԻՊ (ԻԳԻԼ) ահաբեկչական կազմակերպության խնդրի նկատմամբ միջազգային անտարբերությունը և միջազգային հանրության անկարողությունը՝ այս լուրջ խնդրի լուծման համար պատասխանատվությունը ստանձնելու համար, մեր ուժերը ստիպված են եղել դուրս բերել իրենց զորքերը Ալ-Հոլ ճամբարից և վերատեղակայվել Սիրիայի հյուսիսային քաղաքների մերձակայքում, որոնք բախվում են աճող ռիսկերի ու սպառնալիքների», – շարժման հայտարարության տեքստը մեջբերում է Rojava на русском Telegram-ալիքը։
Նշենք, որ Սիրիայի կառավարական ուժերը և տարբեր զինված խմբավորումներ ռազմական գործողություններ են սկսել երկրի քրդական բնակավայրերի դեմ։
Հետևեք մեզ՝ այստեղ



