Կապան-Երևան ավտոճանապարհին «Mitsubishi Airtrek»-ը բախվել է ձնակույտերին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Կապան-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 48-ամյա Աշոտ Զ․-ի իր վարած «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ բախվելով գազատար խողովակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Աննա Հ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ



