Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ուզում էր կոնսերվատորիայում սովորել, բայց, ավաղ, բոլոր երազանքները կիսատ մնացին». Հունան Մանվել յանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մատաղիս-Թալիշ հատվածում, տուն «վերադարձել»` հինգ ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, խելացի երեխա էր։ Սպորտսմեն էր։ Բազմաթիվ մրցույթների է մասնակցել, անգամ Թուրքիայում, հաղթելով ադրբեջանցի մրցակցին, ծածանել է Հայաստանի դրոշը։ Զուգահեռ շատ լավ երգում էր, նվագում էր երաժշտական բոլոր հնարավոր գործիքներ՝ թառ, դհոլ, սինթեզ և այլն։ Փոքր տարիքում Արցախում տարբեր բեմականացումներում է խաղացել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Տիգրանուհին՝ Հունանի մայրիկը։ Հունանը ծնվել է Երևանում։ Մինչև ինը տարեկանն ընտանիքի հետ ապրել է մայրաքաղաքում, բայց, երբ ավագ եղբայրը մեկնել է Արցախ ծառայության, ընտանիքը տեղափոխվել է Մարտակերտ։ «Այնտեղ էինք ապրում։ Հունանն ինը տարեկանից հաճախել է Մարտակերտի դպրոց։ Դպրոցին զուգահեռ հաճախում էր սպորտի և երաժշտության։ Դպրոցական բոլոր առարկաներն էլ սիրում էր, շատ խելացի էր։ Չեմ կարող ասել, որ բացարձակ գերազանցիկ է եղել, բայց վատ էլ չէր սովորում։ Ընդունակ երեխա էր, բայց իր երազանքները սպորտի և երաժշտության հետ էին կապված։ Քոլեջում սովորեց, կարմիր դիպլոմով այն ավարտեց, մարզչի որակավորում ուներ, ծառայությունից վերադառնալուց հետո կարող էր մարզիչ աշխատել։ Բայց ուզում էր Կոնսերվատորիայում սովորել՝ երգեցողության բաժնում։ Ավաղ, բոլոր երազանքները կիսատ մնացին։ Երգը շատ էր սիրում։ Հայրենասիրական երգեր էր կատարում»։

2020 թվականի օգոստոսի 10-ին Հունանը զորակոչվել է ժամկետային ծառայության։ Կարանտինն անցկացրել է Մարտակերտում, այնուհետև տեղափոխվել է Դրմբոնի զորամաս։ «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը։ 2016 թվականի պատերազմից հետո տղաներիս ասացի՝ եկեք տեղափոխվենք Ռուսաստան։ Ապրիլ յան պատերազմի ժամանակ էլ ենք Արցախում եղել։ Երկու եղբայրներն էլ միաբերան հակադարձեցին՝ մենք ոչ մի տեղ չենք մեկնի, պիտի մնանք, մեր հողը պաշտպանենք։ Հունանս սիրով մեկնեց ծառայության։ Երբ պարզ դարձավ, որ պետք է Մարտակերտում ծառայի, ուրախ-ուրախ զանգեց՝ մա՛մ, ձեզ եմ մոտիկացել, մենք այդ ժամանակ Մարտակերտում էինք ապրում։ Բացի դա, փոքր տարիքից նա եղել է Երկրապահ կամավորականների շարքերում։ Բազմաթիվ ճամբարների է մասնակցել, եղել է ջոկատավար»։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ժամանակ Հունանը եղել է Մատաղիս-Թալիշ հատվածում։ «Երբ այդ օրն առավոտյան յոթն անց տասը պատերազմն սկսվեց, Հունանը մի քանի րոպե հետո զանգեց. «Բարև, մա՛մ ջան, ո՞նց եք»։ Ասացի, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Ես էլ նույն հարցն իրեն տվեցի, բայց պատերազմի մասին ոչ մի խոսք չասացի, ուզում էի հասկանալ՝ կասի՞ պատերազմի մասին։ Բայց երեխես ոչինչ չհասցրեց ասել, կապն ընդհատվեց։ Իր հետ այլևս կապ չունեցանք։ Պատերազմի ժամանակ դա իր առաջին և վերջին զանգն էր»։

Օրեր շարունակ ընտանիքը լուր չի ունեցել Հունանից։ «Հոկտեմբերի 9-ին հեռուստացույցով հայտնեցին իր անուն-ազգանունը։ Այդ օրն իմացանք, որ զոհվել է։ Իր զոհվելու օր են նշել սեպտեմբերի 28-ը, որովհետև Մատաղիս-Թալիշը մինչև սեպտեմբերի 30-ն արդեն գրավված են եղել։ Մեզ ասացին, որ չորս օրերից՝ սեպտեմբերի 27, 28, 29, 30, մեկը պետք է նշեն որպես իր անմահանալու օր։ Եվ այդպես էլ նշվեց սեպտեմբերի 28-ը։ Հետո արդեն մեզ նաև փոխանցեցին, որ տղաս հրամանատարին փրկելուց է զոհվել»։

Հունանի «վերադարձը» տուն տևել է մոտ հինգ ամիս։ Մայրիկն ասում է՝ որդու մարմինը գտել են 2021 թվականի փետրվարի 18ին։ «Սկզբում ասում էին, թե գերի է ընկել։ Մենք հավատացինք, դիմեցինք Կարմիր խաչին, տարբեր կազմակերպությունների, որ իրեն գտնեինք գերության մեջ, բայց ապարդյուն։ Հետո արդեն արյուն հանձնեցինք, և ԴՆԹ հետազոտությամբ իրեն գտանք։ Բացի դա, տղաներ կան, որոնք տեսել են, թե նա ինչպես է զոհվել, ուղղակի մենք չէինք հավատում, քանի դեռ դին չէինք գտել»։

44-օրյա պատերազմում հոկտեմբերի 27ին վիրավորվել է նաև Հունանի եղբայրը, ով 15 տարի պայմանագրային զինծառայող է եղել Մարտակերտում։ Նա մասնակցել է նաև Քառօրյա պատերազմին։ Տիկին Տիգրանուհին նշում է՝ երկու որդիներն էլ հայրենասեր են եղել։

Հիմա տան անկյունում Հունանի նկարների կողքին նրա բազմաթիվ մեդալները, գավաթները ու պատվոգրերն են, որոնք հիշեցնում են սպորտսմեն տղայի մարզական հաջողությունների մասին։ Իսկ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Հունանին սամբոյի Հայաստանի առաջնությունների 60 կգ քաշային կարգում հետմահու հռչակել է հավերժ չեմպիոն։

Ապրելու ուժի մասին։ «Թոռներս դարձան ուժ տվողը։ Երկու հրաշք աղջիկ ունենք։ Նրանք են մեզ ուժ տալիս։ Փոքր թոռնուհիս ամեն ինչով շատ նման է իր հորեղբորը»։

Հ. Գ. - Հունան Մանվելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները