Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչով ու ինչու է շինարարական մատիտը տարբերվում մյուս մատիտներից. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շինարարական մատիտը մի պիտույք է, որին սովորաբար առանձնապես մեծ ուշադրություն չեն դարձնում: Դե, մատիտ է, էլի: Այն գտնվում է կա՛մ վարպետի գրպանում, կա՛մ ընկած է աշխատանքային սեղանի վրա, կա՛մ էլ դուրս է ցցված արհեստավորի ականջի ետևից: Եվ քչերն են մտածում, թե ինչո՞ւ է այն այդքան անսովոր՝ հարթ կողերով, միայն եզրերում կլորացված, այլ ոչ թե սովորական կլոր: Իրականում այս ձևը դիզայներների քմահաճույքը չէ, այլ տասնամյակների պրակտիկայի արդյունք, և ունի մի քանի պատճառ:

Կարող է փոքր բան թվալ, բայց շինհրապարակում նման «փոքրիկ բաները» շատ արագ են վերածվում մեծ խնդիրների: Երբ սովորական կլոր մատիտը դրվում է որևէ հարթության վրա, սովորաբար սկսում է դանդաղ, ապա ավելի ու ավելի արագ գլորվել դեպի եզրը: Եվ դա առավելագույնս նյարդայնացնող է, իսկ ահա բարձրության, օրինակ՝ տանիքի վրա նման «պահվածքն» արդեն անգամ վտանգավոր է: Մատիտն ընկնում է, և այն հետ ստանալու համար կա՛մ պետք է իջնել ներքև՝ վատնելով թանկարժեք ժամանակը, կա՛մ խնդրել ներքևից ինչ-որ մեկին այն վերադարձնել։ Իսկ եթե ներքևում մարդիկ կան, ընկնող մատիտը կարող է հարվածել մեկի գլխին, և չնայած այն թեթև է, բայց բարձրությունից նման հարվածը տհաճ է։ Իսկ շինարարական մատիտի հարթ մարմինը մեկընդմիշտ լուծել է այդ խնդիրը։ Այն պարզապես չի գլորվում։ Դրա ձևը և քաշը այն կայուն են դարձնում անգամ թեթևակի տատանվող մակերեսների վրա։ Վարպետի համար դա նշանակում է, որ մատիտը միշտ այնտեղ է, որտեղ թողել է՝ առանց ավելորդ վազվզելու և փնտրելու։

Շինարարական մատիտի նման ձևի երկրորդ պատճառը թաքնված է գործիքի հենց «սրտում»՝ նրա գրաֆիտում։ Եթե ձեռքներդ վերցնեք սովորական գրասենյակային մատիտ և շինարարական մատիտ, տարբերությունը անմիջապես աչքի կընկնի։ Գրասենյակային մատիտի գրաֆիտը սրված է շրջանաձև, որը տալիս է միշտ հավասարապես բարակ գիծ գծելու հնարավորություն։ Շինարարական մատիտը սրվում է տարբեր կերպ, անգամ գրաֆիտը կարելի է բացել հարթ, երկարավուն շերտով։ Այդ առանձնահատկությունը փոխում է ամեն ինչ աշխատանքում։ Երբ անհրաժեշտ է կոպիտ, հաստ նշան անել տախտակի կամ բետոնե մակերեսի վրա, գրաֆիտը դրվում է նյութի վրա ամբողջ լայնությամբ՝ թողնելով հաստ, հագեցած գիծ, որը տեսանելի է հեռվից։ Իսկ եթե ճշգրտություն է պահանջվում, օրինակ՝ անցքի կենտրոնը նշելու կամ սղոցի ուղեցույց գծելու համար, պարզապես բարակ գիծ են գծում եզրով։ Սա է հարմարավետությունը. նույն մատիտը կարող է գծել և՛ հաստ, և՛ բարակ գծեր՝ առանց ձեռքի տակ երկու տարբեր պիտույքներ պահելու անհրաժեշտության։

Բացի մակերեսի վրա կայունությունից և ունիվերսալ գրաֆիտից, շինարարական մատիտն ունի նաև այլ որակներ, որոնք գնահատվում են նրանց կողմից, ովքեր ամեն օր աշխատում են դրանով։ Այն հարմարավետ է բռնել նույնիսկ հաստ աշխատանքային ձեռնոցով. լայն եզրերը հարմար են մատներին, այն չի սահում և չի պահանջում մշտական ուժեղ սեղմում, ինչը նշանակում է, որ ձեռքը ավելի քիչ է հոգնում։ Հարթ կորպուսը՝ պատրաստված պինդ փայտից, կարող է դիմակայել լուրջ բեռների: Նույնիսկ բարձրությունից ընկնելը նրա համար սարսափելի չէ, այն չի կոտրվում: Կա ևս մեկ մանրուք, որը արհեստավորները շատ են գնահատում. համազգեստի մեծ ու լիքը գրպանում կամ գործիքների տուփում հարթ մատիտը կարելի է անմիջապես գտնել. մատներն անմիջապես ճանաչում են ծանոթ ձևը։

Պատմականորեն առաջին շինարարական մատիտները պարզապես սովորական կլոր մատիտներ էին, որոնք արհեստավորները տաշում էին դանակով, որպեսզի դրանք չգլորվեն: Հետագայում արտադրողները հասկացան, որ ավելի հեշտ է անմիջապես դրանք «ճիշտ» ձևով թողարկել, և այդպես հայտնվեց մի ստանդարտ, որը տասնամյակներ շարունակ գրեթե չի փոխվել։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԵրկու աշխատողներ կոյուղու մեջ են ընկել Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՆոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըՍեփականության իրավունքը և ՀԷՑ-ի շուրջ զարգացումները․ ինչ հարցեր են առաջանումԻսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Կյանքից հեռացել է Սոկրատ Խանյանը Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՈրտեղ է գտնվել Վահե ԱպիկյանըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր ԿամենդատյանՈվքեր են պահում Հայաստանի տնտեսության ողնաշարը․ ինչ են ցույց տալիս խոշոր հարկատուների տվյալները10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լքված շենքում լուսանկար անելիս 15-ամյա տղան կորցրել է հավասարակշռությունն ու ընկելԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, վրայից տարօրինակ ճարպեր են հոսումԱմենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է ՀՀ կառավարությունը կիրակի հրաժարական կտա Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած Մոտոցիկլետ լվանալիս երեխան էլեկտրահարվել էՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան