9602 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն. ԿԳՄՍ նախարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կամավոր ատեստավորման արդյունքները ամբողջությամբ ամփոփված են. 9602 ուսուցիչ, որը մեր ուսուցչական կազմի շուրջ 31 տոկոսն է: Մեր ամեն երրորդ ուսուցիչը հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն»:
Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին:
«Սա իսկապես լավ դինամիկա ու առաջընթաց է: Մենք ոչ միայն կամավոր ատեստավորման ուղղությամբ ենք այս տեմպը տեսնում․ օրինակ՝ տարակարգին դիմելու և տարակարգ ստանալու տեմպն ավելի քան 3 անգամ աճել է: Այս քաղաքականությունները ունեն կոնկրետ արդյունք: Նախորդ տարի մեր դպրոցներ մտել են շուրջ 4000 նոր ուսուցիչներ, նրանց 80 տոկոսը մինչև 45 տարեկան մարդիկ են: Մարդիկ են, որոնք ընտրել են մանկավարժությունը, ուսուցչի մասնագիտությունը, որովհետև տեսնում են Կառավարության քաղաքականությունը, տեսնում են, որ դրա շնորհիվ ուսուցիչը մասնագիտական զարգացման համապատասխան խողովակներով արժանապատիվ վարձատրության հնարավորություն ունի»,- նշեց նախարարը:
Հետևեք մեզ՝ այստեղ



