Սպիտակի ոլորաններից դեպի Լեռնապար գյուղ տանող ճանապարհը փակվել է մերկասառույցի պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 22-ին, Հանրապետությունում տեղացած առատ ձյան ու բքի պատճառով Սպիտակի ոլորաններից դեպի Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղ տանող 3 կմ-ոնց ճանապարհը դարձել է անանցանելի։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն սպասարկող ընկերությունը «մատը մատին չի խփել», որպեսզի ձյունը հեռացնի ճանապարհից ու կատարի աղ ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։
Շատ բնակիչներ, ինչպես իրենք էին նշում կտրվել են արտաքին աշխարհից ու հույսները դրել են կամ արևի կամ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ փրկարարների վրա։ Մի քանի անգամ միայն փրկարարներն են, որ օգնության են հասել նրանց, իսկ երբ բուժառուի համար կանչ է լինում, ապա շտապօգնությունը նույնիսկ մեկ մետր չի կարողանում առաջ ընթանա դեպի գյուղ։ Այս պահին էլ մի քանի ավտոմեքենաներ փորձեցին որպեսզի հաղթահարեն ճանապարհը, սակայն ապարդյուն։
Հետևեք մեզ՝ այստեղ



