Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Որևէ առաջընթաց տեսանելի չէ, իսկ ռիսկերը դեռևս մնում են. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ng.ru–ն «Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները վերածվում են համագործակցության» վերնագրով հոդվածում գրում է, որ առաջին ադրբեջանական ընտանիքները հունվարի 21-ին «վերադարձել են» Ստեփանակերտ: Այդ ֆոնին Դավոսում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրությանը վստահեցրել են իրենց վճռականության մեջ՝ թաղել «պատերազմի կացինը» և համատեղ սկսել Հարավային Կովկասի զարգացումը: Դիտորդները ցանկանում են հավատալ նրանց, բայց զգուշացնում են, որ լիարժեք բարիդրացիական հարաբերությունները դեռ շատ են հեռու:

Դավոսի ֆորումում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Իլհամ Ալիևը մասնակցել են «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկմանը: Նրանք քննարկել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ուժերի փոփոխվող հավասարակշռությունը՝ Արևելք-Արևմուտք շահերի համատեքստում, հաղորդակցությունների ապաշրջափակումը և «Թրամփի ճանապարհը»: «Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության։ Մենք վերացրել ենք Հայաստան բեռնափոխադրումների բոլոր սահմանափակումները։ Ավելին, մենք սկսել ենք Հայաստանին մատակարարել կարևորագույն ապրանքներ, հիմնականում՝ նավթամթերք։ Եվ դա փոխշահավետ իրավիճակ է։ Հետևաբար, ես կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության, մենք կհասնենք Կովկասում ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարատև խաղաղության։ Դա մեր նպատակն է», - ասել է Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում։

Ֆորումի նախօրեին հայտարարվել էր, որ Նիկոլ Փաշինյանը և Ալիևը կպարգևատրվեն Զայեդի խաղաղության մրցանակով՝ հայադրբեջանական հակամարտությանը վերջ դնելու իրենց ջանքերի համար։ «Փաշինյանին մրցանակը շնորհվել է՝ ի նշան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու շարունակական ջանքերի։ Նույն մրցանակը շնորհվել է նաև Իլհամ Ալիևին, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է համատեղ աշխատելու անհրաժեշտությունը», - հայտարարել է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Ավելին, Հայաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները համաձայնության են եկել «Թրամփի ճանապարհի» իրականացման շուրջ, որի շինարարությունը կսկսվի 2026 թվականի երկրորդ կեսից: Դավոս այցից առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը զանգահարել էր իր ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյին՝ բանակցությունների մանրամասները պարզաբանելու և Երևանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներին Բաքվի հավատարմության մեջ Վաշինգտոնին վստահեցնելու համար: ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունն էլ, ընդհանուր առմամբ, համաձայն է Բայրամովի հավաստիացումների հետ: Հունվարի 20-ին հրապարակված իր տարեկան զեկույցում կառույցը նշել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ Ադրբեջանի հետ ռազմական սրացումը «գրեթե անհնար է»: Հետախուզության պաշտոնյաները կանխատեսել են, որ մինչև 2026 թվականը կողմերը, հավանաբար, առաջընթաց կգրանցեն սահմանազատման և սահմանագծման, առևտրատնտեսական նախաձեռնությունների իրականացման, երկու հասարակությունների միջև երկխոսության, մարդասիրական նախագծերի և այլնի հարցերում: Այնուամենայնիվ, ծառայությունն ընդունել է նաև, որ առանձին ռիսկեր դեռևս մնում են: Մասնավորապես, դրանք կապված են Ադրբեջանի կողմից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» վերաբերյալ վտանգավոր հայտարարությունների հետ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի ինքնիշխանությունը։

Միևնույն ժամանակ, Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը նշել է, որ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների բարելավումը դրականորեն է ազդել Հարավային Կովկասի տնտեսական աճի վրա, սակայն առաջընթացը կարող է կասեցվել, եթե կողմերը չկարողանան ստորագրել խաղաղության պայմանագիր։ Անկախ դրանից, գործակալությունը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկանիշը «BB-» մակարդակում՝ հեռանկարը «կայունից» փոխելով «դրականի»։ Վերլուծաբանները կանխատեսել են, որ 2026 և 2027 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 5 %-ով, Ադրբեջանի տնտեսությունը, կանխատեսումների համաձայն, կաճի 1,7–1,8 %–ով։

Այնուամենայնիվ, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայել յանը վստահ է, որ դրական լուրերի հեղեղը ընդամենն ստեղծում է հակամարտության կարգավորման առաջընթացի տպավորություն։ «Նախ՝ Հայաստանի տնտեսությունը լավ աճ է ցույց տալիս, բայց դա տեղի է ունենում փակ սահմանների պայմաններում։ Երկրի շահույթը հիմնականում ստեղծվում է ծառայությունների ոլորտից և Վրաստանի միջոցով Ռուսաստան ապրանքների արտահանումից։ Խաղաղության ոչ մի սպասում չի կարող ազդել Հայաստանի ՀՆԱ-ի վրա, քանի որ նրա ֆոնդային շուկան գործնականում զարգացած չէ։ Երկրորդ՝ Երևանն ու Բաքուն ցանկանում են համոզել մյուսներին բանակցություններում առաջընթացի մեջ, բայց որևէ առաջընթաց տեսանելի չէ։ Խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանը ցանկանում է իրեն ներկայացնել որպես խաղաղարար, ով կբարելավի դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ և կբացի տրանսպորտային հաղորդակցությունները։ Սակայն շատ են խոսքերը, և գրեթե չկա ոչ մի արդյունք, բացառությամբ հացահատիկի և վառելիքի խորհրդանշական մատակարարումների։ Ալիևը ցանկանում է վերացնել Ադրբեջանի վրա ԱՄՆ-ից ուղղակի օգնություն ստանալու արգելքը, որը սահմանվել էր դեռ 1992 թվականին Ղարաբաղյան պատերազմի պատճառով։ Հետևաբար, նա ամեն ինչ անում է բոլորին համոզելու համար, որ խաղաղությունը եկել է, բայց, միևնույն ժամանակ, չի շտապում բացել հաղորդակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի որ կարծում է, որ դեռևս առավելագույն օգուտ չի քաղել ստեղծված իրավիճակից», - կարծիք է հայտնել Միքայել յանը։ Իսկ ինչ վերաբերում է հակամարտության սրման ռիսկին, ըստ փորձագետի, այն մնում է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը