Uողանքի հետևանքով 82 մարդ անհետ կորած է համարվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ինդոնեզիայում վերջերս տեղի ունեցած սողանքի աղետից հետո հայտարարվել է զոհերի վերջնական թիվը. հաստատվել է յոթ մարդու մահը, ևս 82-ը անհետ կորած են համարվում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի ազգային աղետների կառավարման գործակալության հայտարարությանը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Արևմտյան Ջավա նահանգում տեղի ունեցած սողանքի պատճառով: Երկարատև անձրևներից հետո տեղի է ունեցել կավային ձնահոսք, որը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է մի փոքրիկ բնակավայր: Սողանքները տարածված երևույթ են այս տարածքում: Նոր տարուց կարճ ժամանակ առաջ Կենտրոնական Ջավայի երկու շրջաններում տեղի ունեցած սողանքների հետևանքով զոհվել է 30 մարդ, իսկ 40-ի ճակատագիրը մնում է անհայտ:
Փրկարարական աշխատանքները բարդանում են մի շարք գործոններով, այդ թվում՝ ցեխոտ հեղեղված սողանքային գոտիներով և ջրի մշտական հոսքերով, որոնք շարունակական անձրևների հետ կարող են հանգեցնել գետնի հետագա տեղաշարժերի։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



