Հյուսիսային Կորեայի դեսպանը ԱՄՆ-ին սպառնացել է պատերազմով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կորեայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղադրումը կարող է բռնկել պատերազմի կրակը, նման սադրանքների հետևանքների պատասխանատվությունն ընկած է Վաշինգտոնի վրա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի դեսպան Կիմ Հեն Õ �ժունը՝ԿԺԴՀ-ի նախկին նախագահ Կիմ Չեն Իրի 74-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ:
«Վերջերս ողջ աշխարհն ականատես եղավ այնպիսի հաջող իրադարձությունների, ինչպիսին է ԿԺԴՀ-ի կողմից ջրածնային ռումբի փորձարկումն ու այն արբանյակ բաց թողնելը: Ջրածնային ռումբի փորձարկումը մեր երկրի ինքնապաշտպանության քայլ է, ուղղված խաղաղության պահպանմանն ու կորեական թերակղզում անվտանգությանը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով TASS-ը, նշել է դեսպանը: Միաժամանակ, նա հրթիռի բաց թողումն արբանյակ անվանել է իր երկրի օրինական իրավունքը:
«ԱՄՆ-ը համարում է, որ դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում է և այդ իրադարձությունն օգտագործում է Հարավային Կորեայում իր զինուժի ընդլայնման ու հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման համար, այդպիսով իրավիճակը հասցնելով առավելագույն լարման: Նման սադրանքները կարող են բռնկել պատերազմի կրակը, իսկ դրա ողջ պատասխանատվությունը կընկնի ԱՄՆ-ի վրա»,- եզրափակել է դեսպանը:



