Արման Ծառուկյանն անդրադարձել է Փեդի Փիմբլեթի պարտությանը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը անդրադարձել է բրիտանացի Փեդի Փիմբլեթի պարտությանը։
Հիշեցնենք, որ Փիմբլեթը այսօր՝ հունվարի 25-ին, Լաս Վեգասում կայացած UFC 324 մրցաշարում զիջել է ամերիկացի Ջասթին Գեյջիին՝ թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնական գոտու համար մղվող մենամարտում։
«Ահա թե ինչ է լինում, երբ քեզ հնարավորություններ են նվիրում և արհեստականորեն բարձրացնում վարկանիշային աղյուսակում։ Բացարձակապես չվաստակած տիտղոսային մենամարտ՝ Փեդիի համար։
Շնորհավորում եմ Ջասթինին։ Նա իսկական կամք դրսևորեց և, ի տարբերություն մյուսների, կընդունի մարտահրավերն ու կմենամարտի ինձ հետ»,– գրել է Ծառուկյանը իր սոցիալական ցանցի էջում։
Հետևեք մեզ՝ այստեղ



