«Չեսս Չելլենջ 2016» մրցաշարի մասնակիցները պարզել են մրցակիցներին
ՍՊՈՐՏՑյուրիխում կայացել է «Չեսս Չելլենջ 2016 » մրցաշարի վիճակահանությունը, որը կազմակերպիչները անցկացրել են կայծակնային «վիճակահանություն» մրցաշարի տեսքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի շախմատի ֆեդերացիան տեղեկացնում է, որ յուրաքնաչյուր մասնակից հիմնական մրցաշարում ստացել է այն համարը, որ հորիզÕ �նականը զբաղեցրել է մրցաշարում:
Մրցաշարի հաղթող է դարձել Հիկարու Նակամուրան, ով 5 հնարավորից վաստակել է 3,5 միավոր, Վիշվանաթան Անանդը և Ալեքսեյ Շիրովը բաժանել են 2-3-րդ հորիզոնականները, սակայն ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Անանդը դարձել է երկրորդը, իսկ Շիրովին բաժին է հասել երրորդ հորիզոնականը: Մրցաշարը հաջող չի ստացվել Լևոն Արոնյանի համար, ով զբաղեցրել է միայն 5-րդ հորիզոնականը:
Փետրվարի 14-ին կկայանա մրցաշարի առաջին տուրը, որում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Անանդի դեմ: