Ալիևի հայտարարությունը Հայաստանի տարանցիկ ուղու մասին քանդում է Վրաստանի բոլոր ձեռքբերումները. Սաակաշվիլի
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Հայաստանի տարածքով անցնող տարանցիկ ուղու վերաբերյալ «քանդում է այն ամենը», ինչին հասել էր Վրաստանը 1990-2000-ական թվականներին, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում է Interpress News-ը։
Ըստ նրա, Վրաստանը գտնվում է ծանրագույն աշխարհաքաղաքական փակուղում։
«Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե այսօր տարանցիկ ուղին անցնում է Վրաստանի, իսկ վաղը այն կանցնի Հայաստանի տարածքով, քանդում է այն ամենը, ինչին մենք հասել ենք 90-ական և 2000-ական թվականներին՝ որպես երկիր։
Վրաստանը հայտնվել է ծանրագույն աշխարհաքաղաքական փակուղում, որը մոտ ժամանակում կավարտվի կամ մեր՝ որպես անկախ պետության վերացմամբ, կամ էլ մենք կհաջողենք դուրս գալ մաֆիոզ Իվանիշվիլիի ճանկերից և նորից անցնել երկրի զարգացման ճանապարհը», — գրել է Սաակաշվիլին։
Հետևեք մեզ՝ այստեղ



