Ուկրաինայի հավաքականը հրաժարվել է Հայաստանի թիմի խաղացողների հետ ձեռքսեղմումից․ «Матч ТВ»
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի հավաքականի խաղացողները սկանդալ են հրահրել Ֆուտզալի Եվրոպայի առաջնության խմբային փուլի խաղից առաջ՝ հրաժարվելով հայ մրցակիցների հետ ձեռքսեղմումից, հաղորդում է «Матч ТВ»-ն։
Մրցաշարի խմբային փուլի առաջին փուլում Հայաստանը հաղթել է Ուկրաինային։ Խաղից հետո ուկրաինական թիմը բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ–ի վերահսկողական և կարգապահական մարմնին՝ ռուսական «Տյումեն» ակումբում խաղացող Դենիս Նևեդրովի և ողջ ազգային հավաքականի դեմ՝ ոչ սպորտային վարքագծի համար։ Նրանց պնդմամբ՝ Նևեդրովը վիրավորական արտահայտություն է գոռացել Ուկրաինայի հասցեին։
Սակայն հայկական թիմը պնդում է հակառակը. խաղացողը գոռացել է. «Առաջ, Ուկրաինա»։ Հայկական պատվիրակության տեղեկությամբ՝ լարվածությունը ստեղծել են իրենք՝ ուկրաինացիները, ովքեր ողջ խաղի ընթացքում վիրավորել են իրենց և անպարկեշտ ժեստեր արել։ Ուկրաինայի հավաքականի խաղացողները հրաժարվել են ձեռք սեղմել այն խաղացողների հետ, ովքեր հանդես են գալիս ռուսաստանյան ակումբներում։ Այս իրավիճակը հանգեցրել է նրան, որ թիմերի միջև ավանդական ձեռքսեղմումը խաղի մեկնարկից առաջ չի կայացել, ինչը նման մակարդակի մրցաշարերում հազվադեպ է պատահում։
Հետևեք մեզ՝ այստեղ



