Ոստիկանները «Զվարթնոց»–ում հայտնաբերել են կողոպուտի համար Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համայնքային ոսոտիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 23-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 37-ամյա մի տղամարդ:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ նա 2025 թ․ նոյեմբերի 20-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր առանձնապես ծանր հանգամանքներում կողոպուտ կատարելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



