Հովհաննես Գաբուզյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել
ՍՊՈՐՏԻրանի Իսլամական Հանրապետությունում ընթացող «Խազարի Գավաթ»-ի խաղարկության երկրորդ տուրում հաղթանակներ են տոնել Հովհաննես Գաբուզյանը եւ Սարգիս Մկրտչյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ երկու տուրերից հետո Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 2 միավոր և 7 այլ շախմատիստների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կարեն Գրիգորյանն այս տուրում իր պարտիան ավարտել է ոչ ոքի արդյունքով, իսկ Հովհաննես Հակոբյանը պարտություն է կրել:
Մրցաշարին այս տարի մասնակցում են 67 շախմատիստ, որոնցից 15-ը գրոսմայստերներ են: Գրիգորյանն ու Գաբուզյանը մրցաշարում վարկանիշով համապատասխանաբար 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում են:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



