Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունների «օրենսդրական» սվինամարտն իրական դիտորդների դեմ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային և քաղաքական շրջանակներում այս օրերին չեն դադարում ինտենսիվ քննադատական անդրադարձներն ու հայտարարությունները՝ կապված Փաշինյանի իշխանության կողմից հերթական բռնատիրական, հակաժողովրդավարական քայլի հետ: Ինչի՞ մասին է խոսքը: Ինչպես հայտնի է, փաշինյանական իշխանությունը, իր ՔՊ խմբակցությամբ, կարելի է ասել՝ միակողմանիորեն և կայծակնային արագությամբ ընդունեց օրենքի նախագիծ՝ ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:

Դեռ դնենք մի կողմ այն անկյունաքարային իրողությունը, որ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ ընդունելի են նախատեսվող ընտրություններից առնվազն 1 (մեկ) տարի առաջ: Իսկ տվյալ պարագայում փոփոխություններ, այն էլ՝ խիստ էական փոփոխություններ կատարվում են, երբ հունիսին նախանշված ԱԺ ընտրություններին մնացել է հազիվ մի քանի ամիս: Սա իսկապես էլ անկյունաքարային հանգամանք է՝ ժողովրդավարության հիմնարար սկզբունքների տեսանկյունից: Բայց կրկնենք. սա դեռ մի կողմ:

Ինքնին այն, թե ՔՊ-ն ինչպես այդ նախագիծը բերեց ԱԺ, ինչպես այն «դակեց», արդեն պրոբլեմային է, եթե այլ բան չասվի: Էսպես՝ «ոտքի վրա», կայծակնային արագությամբ բերում և մի գիշերվա մեջ ԱԺ օրակարգ են մտցնում «Ընտրական օրենսգրքի» խնդրահարույց փոփոխություններ, որոնց անթաքույց նպատակը իշխանության վերահսկողության տակ չգտնվող դիտորդների գործունեությունը սահմանափակելն է, եթե ոչ՝ ընդհանրապես արգելափակելը:

Ավելին, նախագծի արտահերթ կամ արագացված քննարկմանը հաջորդում է քվեարկությունը, որը մի կերպ գլուխ են բերում բացառապես քպական մեծամասնությամբ. պետք էր առնվազն 65 «կողմ», ՔՊ 71 անձից բաղկացած խմբակցությունը մի կերպ այդ 65 ձայնն ապահովում է: Վե՛րջ, փոփոխությունները կատարված են, դիտորդական գործունեությունը, մեծ հաշվով, արգելափակված:

Հատկանշական է նաև այն, որ քպականներն արագընթաց քննարկման ժամանակ չեն էլ թաքցնում, որ իրենց բուն նպատակը փաշինյանական «նադզորից» դուրս գտնվող դիտորդական կազմակերպությունների արգելափակումն է, ընտրություններին մոտ չթողնելը: Տո հենց անվանապես էլ նշում են, որ առաջին հերթին նկատի ունեն «ՀայաՔվեն»: Ասում են, թե «Հայաքվեն» քաղաքականացված է, ուստի չի կարող ու չպետք է դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորություն ունենա: Հայտարարություն, որը բազմիցս հերքվել է, ավելին՝ նույնիսկ ԿԸՀ-ն որևէ փաստ չի գտել այդ առումով: Փոխարենը, բնականաբար, ոչ մի խոսք այն մասին, որ հենց պրոիշխանական «դիտորդական» կազմակերպություններն են (անվանապես չնշենք, այնքան որ հանրատխրահռչակ են) ընդգծված քաղաքականացված: Ավելին, դրանցից մեկի ղեկավարը փաշինյանական ինչ նախաձեռնություն կա, դրանցում մշտաընդգրկված է:

Պարզից էլ պարզ է, որ իշխանական վերահսկողությունից դուրս գտնվող կազմակերպությունները, որոնք դիտորդական առաքելություններով են հանդես գալիս ընտրությունների ժամանակ, ինչպես, օրինակ՝ «ՀայաՔվեն», «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը» և այլն, ինչպես ասվում է՝ լա՜վ ցավեցրել են Փաշինյանին ու նրա քպականներին, մանավանդ Գյումրու, Փարաքարի, նաև՝ Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Եվ պարզ է նաև, որ փաշինյանական իշխանությունը, առանց երկար-բարակ անելու, հևիհև կատարում է փոփոխություններ, որպեսզի սահմանափակի կամ արգելափակի նման կազմակերպությունների գործունեությունը: Իշխանության նպատակը ակնբախ է. ընտրությունների ժամանակ առավելագույն անվերահսկելիություն ունենալ՝ խախտումներ ու ընտրակեղծիքներ կատարելու, ինքնավերարտադրվելու համար: Հապա էլ ի՞նչ նպատակ կարող է հետապնդել իրապես անկախ դիտորդներից ձերբազատվելու այս քայլը: Ժողովրդական հայտնի խոսք կա. «Գողն ի՞նչ կուզի՝ մութ գիշեր»:

Բանահյուսությունից կտրուկ վերադառնալով բուն հարցին՝ կարծում ենք, որ տեղին է ներկայացնել նաև Հանրային դաշինքի անունից տարածված հայտարարության մի քանի ընդգծումներ՝ հիշյալ օրինագծի վերաբերյալ: Իշխանությունների հակակշռման Հանրային դաշինքը, բնականաբար, անընդունելի է համարում դիտորդական առաքելությունների սահմանափակման՝ իշխանության վերահսկման մեխանիզմները բարդացնելու հնարքները: Մասնավորապես, ըստ նրանց, այդ օրինագծով իշխանությունը դիտորդական առաքելությունների գործունեությունը ոչ թե ուղղակիորեն արգելում է, այլ սահմանում է այնպիսի սուբյեկտիվ, վարչարարական և իրավական խոչընդոտներ, որոնք կարող են էապես թուլացնել ընտրությունների հանրային վերահսկողությունը։ Հանրային դաշինքը շեշտում է, որ չի կարող համարվել ժողովրդավարական այն համակարգը, որտեղ մեկ կուսակցություն միահեծան փոփոխություններ է իրականացնում սահմանադրական օրենքներում: Ինչպես նաև չի կարող ժողովրդավարական համարվել այն համակարգը, որտեղ նվազեցվում են իշխանության վերահսկման մեխանիզմները, այս դեպքում՝ դիտորդական առաքելության սահմանափակումները։

Ինչ վերաբերում է դետալային կոնկրետ դիտողություններին, ապա առանձնացնենք հատկանշական մի քանիսը, օրինակ՝ «արված փոփոխությամբ ներդրվում է «քաղաքական չեզոքության» սուբյեկտիվ չափանիշ, ըստ որի՝ դիտորդների ցանկացած գործողություն կամ հայտարարություն, որը կարող է ընկալվել որպես քաղաքական դիրքորոշում, կարող է հիմք դառնալ գործունեության սահմանափակման կամ պատժիչ սանկցիայի համար»։ Բացի այդ, արվել է ԿԸՀ հայեցողության էական ընդլայնում՝ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ընդունելիությունը որոշելու հարցում՝ առանց հստակ և օբյեկտիվ չափանիշների (այսինքն՝ ԿԸՀ-ն ինչ ուզի՝ կանի):

Սա, նկատենք, դիտողությունների միայն մի փոքր մասն է:

Ակնհայտ է, որ ի դեմս այս քպականացված փոփոխության, գործ ունենք ժողովրդավարության, ընտրական մեխանիզմի, իշխանության հանրային վերահսկման առանց դրա էլ թուլացած հնարավորությունների էլ ավելի նվազեցման հետ:

Սա, մեր մեջ ասած, ուղիղ հետևանքն է այն բանի, որ Արևմուտքը, Եվրամիության ներկայացուցիչները, հիշո՞ւմ եք, գործնականում հայտարարեցին, որ Փաշինյանի իշխանությանը փող են տալիս, որպեսզի Փաշինյանն ու ՔՊ-ն ինչ ուզեն, անեն: Այսինքն, «դեմոկրատական» Արևմուտքը նաև ֆինանսապես խթանում է Հայաստանում ժողովրդավարության ու ժողովրդի կամքի բռնաբարությունը: Դե, ինչպես Մոլդովայում արեցին, կամ, միգուցե, ավելի վատ:

Հաջորդը՝ կարելի է կանխատեսել, որ ՔՊ-ն մի «հրատապ փոփոխություն» էլ կբերի, որով արդեն կոնկրետ քաղաքական ուժերի, կուսակցությունների, անձանց «չորով» կարգելի մասնակցել առաջիկա ընտրություններին:

Լսեք, իբր ինչո՞ւ եք այդքան չարչարվում: Մենք այստեղ մի առաջարկություն ունենք: Միանգամից մի 2 կետանոց «օրենք» ընդունեք, ասենք, այս բովանդակությամբ.

«Հոդված 1. Արգելվում է Նիկոլ Փաշինյանին և նրան հավասարեցված ՔՊ-ականներին «քլնգելը» (կամ դեմ լինելը):

Հոդված 2. Արգելվում է որևէ դիտորդական առաքելության կամ քաղաքական ուժի ներգրավումն ընտրություններին, եթե այն Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում չի տվել»:

Հա, ի՞նչ, Փաշինյանին հռչակեք Հայաստանի ցմահ վարչապետ, պրծնի-գնա: Էլ էս ձևական ծեքծեքումներն ինչի համար են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելը հարված է հասցրել Լիբանանին «Ռեալ»-ը հայտարարել է Կուկուրելյայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ճապոնիան պատրաստ է միանալ Իրանի նկատմամբ պատժամիջnցները վերացնելուն. Սանաե Տակաիտի Հունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էԵրևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն Արևմուտքի վրա. Նարիշկին Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով Ինչպե՞ս է այս էկոլոգիական աղետը ազդում մարդկանց վրա և ո՞վ է պատասխան տալուՌուբեն Վարդանյանի կինը հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Սևանում անչափահասների մասնակցությամբ uպանություն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ Իրազեկում. գործարկվելու են էլեկտրական շչակներ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին Տղամարդը հարձակվել է 12-ամյա աղջկա վրաՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է (տեսանյութ) Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը 19-ամյա ֆուտբոլիստը մահացած է գտնվել իր տանըՄենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան Ռուսական հարվածներից հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ զոհեր կանԱրման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Ջուր չի լինի մի շարք հասցեներում Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասինԸնդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով. Լևոն Ազիզյան Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՓոխարժեքների տատանումներ Հայաստանում․ ինչ են ցույց տալիս վերջին տվյալներըՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Աշխարհի առաջնությունը չեն հաղթում առաջին խաղով. Անչելոտին՝ Մարոկկոյի դեմ գրանցված սայթաքման մասինՌիո դե Ժանեյրոյում օդում 2 ուղղաթիռ է բախվել․ զոհվել է առնվազն 6 մարդՔաղցկեղ, որը «սպասում է 40 տարի». մեզոթելիոմայի թաքնված համաճարակ ԱՄՆ-ում