Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչի՞ համար են «պատարագ» անունով ներկայացումները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եկեղեցու բարենորոգում» կրոնա-քաղաքական աղանդի առաջնորդը նողկալի հետևողականությամբ, ըստ իս, ծաղրում է իր հետևորդներին՝ նրանց քարշ տալով մի եկեղեցուց մեկ այլ եկեղեցի և ստիպելով նրանց իրենց մեղքերի աշտարակի վրա մի նոր աղյուս ավելացնել։

Այդուհանդերձ, փորձենք հասկանալ, թե ինչու է նորահայտ աղանդի առաջնորդը խուսափում իրական Սուրբ և Անմահ Պատարագներին մասնակցելուց։ Հայտնի է, որ ճշմարիտ քրիստոնյայի համար շատ դժվար կլինի որևէ աղանդապետի՝ Սուրբ Հաղորդության Խորհրդի վերաբերյալ տալ այնպիսի բացատրություններ, որը նրա համար ընդունելի կլինի։ Նրանք չեն ընդունում ընդհանրապես Եկեղեցու նվիրապետական կարգն ու Խորհուրդները, նրանք չեն տոնում Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Հրաշափառ Հարության տոները, նրանց համար ընդունելի չէ հոգևորականներին Տեր Հայր, Հայր Սուրբ, Սրբազան Հայր դիմելաձևերը, էլ չեմ ասում, թե ինչպես են խրտնում Վեհափառ Հայրապետ դիմելաձևից։ Իմ դիտարկմամբ, հենց այս աղանդավորական սկզբունքները պահպանելու նպատակով է, որ աղանդապետը խուսափում է մասնակցել իրական Պատարագներին։ Չէ՞ որ այդ դեպքում նա ստիպված պետք է լինի ընդունել իրական Հաղորդություն իրական հոգևորականից, իսկ դա որևէ աղանդավորական իրեն թույլ չի տա։ Հետևաբար, պետք է պատարագանման ինչ-որ մի բան լինի, որտեղ ծունկի գալը, իբր հաղորդություն ստանալը զուտ ձևական գործողություններ են և ժողովրդին մոլորեցնելու միջոց։

Հայրենատյաց աղանդապետը շատ լավ հասկանում է, որ նախընտրական շրջանում իր համար շահեկան չի լինի որպես հակաեկեղեցական դիրքավորվելը և հենց դրա համար էլ ամեն կիրակի «Պատարագ» անվամբ մի նոր կրոնական ներկայացում է կազմակերպում։ Որոշ պաշտոնյաներ այնքան են ոգևորվել, որ արդեն ինքնազոհողաբար քրեական հոդվածներ են շալակում իրենց տկար ուսերի վրա և, անպատժելիությունից հրճվելով, ինքնահաստատվում։ Կարծում եմ՝ այս ամենի նպատակը սպասվող խորհրդարանական ընտրություններում Հայ Եկեղեցուց հնարավորինս շատ ձայներ փախցնելն է, սակայն, ամենայն հավանականությամբ, ճիշտ հակառակ գործընթացը տեղի կունենա, այսինքն՝ «Եկեղեցու բարենորոգում» կրոնա-քաղաքական աղանդի համահիմնադիր սրբազան հայրերը և իրենց հետևող նախկին և գործող հոգևորականները շատ շուտով իրենց համար շատ ցավալիորեն կհիասթափվեն իրենց աղանդապետից և ծածուկ հակաիշխանական քարոզչություն կիրականացնեն, որպեսզի անպայման տեղի ունենա իշխանափոխություն և իրենք էլ, ի վերջո, ազատվեն իրենց դեմ լարած բազմահնար թակարդներից, որոնց մեջ գտնվելով՝ ակնհայտ հոգեկան տվայտանքների մեջ են հայտնվել և արդեն սկսել են կամա թե ակամա մեկը մյուսի խոսքերն ու հայտարարությունները հերքել կամ իրարամերժ կարծիքներ արտահայտել։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵ«Բավարիա»-ի աստղի ապագան վտանգվшծ է. ֆուտբոլիստը կարող է ավարտել կարիերան Այսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Իսպանիայի Օվիեդո քաղաքի թաղամասերից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա զnհ և վիրավnրներ Միջազգային լարվածության ֆոնին՝ Պուտինը կարևոր ուղերձ է հղել ՀԱՊԿ-ին Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ»Բնակարանը կարող է չանցնել ժառանգներին․ նոր կարգ՝ 2027-ից Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերԵրևանում 21-ամյա վարորդը «Nissan»-ով բшխվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Բժիշկը ծննդատանը վերցրել է սիրուհու երեխային ու հեռացելԿանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Հայաստանը չի ծանուցել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի մասին. Սերգեյ ԼեբեդևՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ղեկավարի հարվածներից հետո աշխատակիցը կոմայի մեջ է ընկելԸնդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան Ռուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 10-ի դրությամբ Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»Կալանավայրում մահացել է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը Վթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ․ գազ չի լինի որոշ հասցեներում «ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները Խոշոր վթար՝ Երևանում, ճակատ ճակատի բախվել են «Hyundai» և «Chevrolet», վարորդները տեղափոխվել են հիվանդանոցԱբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները կմեկնարկեն Երևանի ժամանակով 11։50-ին Տաք օրեր՝ Հայաստանում2 զինծառայnղի մեղադրանք է ներկայացվել ծառայակցին անզգուշությամբ ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով. ՔԿ «Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութ«Ամեն ինչի վերջը» վեպի հեղինակ 81-ամյա Մայքլ Ջոն Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը Թրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»«Իսրայելը պաշտպանված է». Թրամփը՝ Իրանի մասին ԵՄ-ն միլիոններ է հատկացնում. Ուկրաինային աջակցող ռազմական առաքելության մանդատը երկարաձգվել է Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ 23-ամյա Ալկարասը նվաճել է կարիերայի 29-րդ տիտղոսը Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելու