Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ինձ չսպասեք, ես այստեղից դուրս չեմ գալու». ավագ սերժանտ Խաչատուր Աղաջանյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ երեխա էր։ Փոքրուց էլ իր ներսում հայրենասիրություն կար։ Շատ էր սիրում ատրճանակների հետ խաղալ։ Ընկերասեր էր, գրպանի վերջին հարյուր դրամը կարող էր ընկերոջը տալ։ Մինչև հիմա իր ընկերներն ասում են՝ մենք չգիտեինք, որ Խաչիկի գրպանում, օրինակ՝ այդ վերջին հարյուր դրամն է, նա այնպես էր անում, որ չիմանայինք այդ մասին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Խաչատուրի մայրիկը։

Խաչատուրը ծնունդով Երևանից է։ Դպրոցին զուգահեռ սպորտի է հաճախել։ «Սկզբում հաճախում էր հունահռոմեական ըմբշամարտի, հետո՝ բռնցքամարտի, այնուհետև՝ մարտեր առանց կանոնների։ Հայաստանի չեմպիոն էր դարձել։ Առհասարակ, սպորտի ոլորտում բազմաթիվ հաջողությունների է հասել, շատ մրցանակներ ունի։ Դպրոցում մինչև չորրորդ դասարանը գերազանցիկ էր, հետո դարձավ հարվածային։ Սովորելու հանդեպ սերը քիչ-քիչ նվազում էր, քանի որ ավելի շատ ժամանակ էր տրամադրում սպորտին»։

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Խաչատուրն ընդունվել է Եվրոպական քոլեջ՝ «Հաշվապահական հաշվառում» բաժին: Ավարտելուց հետո 2015 թվականին մեկնել է ժամկետային ծառայության։ «Այն ժամանակ ասում էր՝ բանակ եմ գնալու, պատերազմ է սկսվելու։ Վեց ամիս ծառայել է Լուսակերտում ՝ որպես հրետանու նշանառու օպերատոր, այնուհետև կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Արցախ։ Քառօրյա պատերազմի օրերին Ջրականում էր։ 21 հոգով բարձրացան դիրքեր, 7 հոգով իջան։ Նա վիրավորվել էր ոտքի շրջանում, բայց մինչև իր զոհվելու օրը ես այդ մասին չեմ իմացել։ Երբ զանգեց վերջին անգամ, ասաց. «Կներեք ինձ, մա՛մ, ես էլ չեմ գալու, բայց ուզում եմ, որ իմանաս՝ այն ժամանակ էլ եմ վիրավոր եղել»»։ Քառօրյա պատերազմից հետո Խաչատուրը վերադառնում է ավագ սերժանտի կոչումով։

2018 թվականին Խաչատուրն ընդունվել է ոստիկանական զորքեր: «Տղաները երկու ամիսը մեկ 15 օրով մեկնում էին Տավուշի մարզի Չինարի գյուղ՝ սահմանային հերթափոխ իրականացնելու: Այնտեղ էլ ձեռքից է վիրավորվել, բայց ես էլի չեմ իմացել այդ մասին։ Երբեմն ձեռքը բռնում էր, բայց երբ հարց էի տալիս, թեման փոխում էր, ասում՝ պարապմունքի եմ գնացել, գործի տեղն ենք պարապմունքներ արել։ Ինձ ճիշտը չէր ասում։ Դա էլ եմ վերջին զանգի ժամանակ իմացել։ Կարծես էլ չէր կարողանում իր մեջ պահել, ուզում էր արտահայտվել. «Այսքան ժամանակ ճիշտը չեմ ասել, բայց հիմա ասում եմ»»։

Խաչատուրը մասնակցել է նաև 2020 թվականի Տավուշի հուլիսյան մարտերին:

Խաչատուրն անցավ նաև 44-օրյա պատերազմով։ «Սեպտեմբերի 28-ից տղաս ոստիկանական զորքի հետ միասին մեկնել է Քարվաճառ։ Խաչիկս ամուսնացած էր, բալիկի ծննդին էինք սպասում։ Հոկտեմբերի 19-ին իր աղջիկը ծնվեց։ Երբ իրեն ասում էի՝ աղջիկդ ծնվել է, արի, արձագանքում էր. «Մա՛մ, հայրենիքն ավելի կարևոր է»։ Փաստորեն, նա նախընտրեց հայրենիքը. «Ես ձեր համար եմ գնացել, որ հանգիստ ապրեք»։ Հոկտեմբերի 29-ին՝ լույս 30-ին եկավ տուն։ Առավոտյան տագնապ էին հայտարարել, իրեն կարգի բերեց ու գնաց զորամաս։ Երեկոյան եկավ. «Նոյեմբերի 2-ին գնում եմ Վարդենիս, ճանապարհներն ենք հսկելու, որ Արցախից եկողները զենք կամ այլ իրեր սահմանով չանցկացնեն»»։

Նոյեմբերի 2-ի լուսադեմին Խաչատուրը ճանապարհ է ընկնում դեպի Վարդենիս։ «Նա ասել էր, որ մեկ շաբաթ էին մնալու այնտեղ։ Անընդհատ իրեն զանգում էի, չէր պատասխանում, գրում էր, որ ճանապարհներին կանգնած է, հարմար չէ խոսելը. «Մա՛մ, ինչ ուզում ես ասել, գրի»։ Նոյեմբերի 4-ից կապն իր հետ կորավ, նամակներով էլ չէինք փոխանակվում։ Նոյեմբերի 7-ի առավոտյան զանգահարել էր հայրիկին, ասել էր, որ ոտքից վիրավոր է, իսկ ընկերները զոհվել են։ Հայրիկը հարցրել էր՝ որտե՞ղ ես, արձագանքել էր՝ Շուշիում։ Ինձ չէին ասել, որ տղաս Արցախում է։ Ես Պեգովի տեսանյութում իրեն տեսա և իմացա, որ նա Շուշիում է։ Երբ ասում էի, որ իրեն տեսել եմ, ինձ համոզում էին, որ դա Վարդենիսում է նկարված»։ Նոյեմբերի 7-ին Խաչատուրը երկու անգամ նաև մայրիկի հետ է խոսում։ «Իմ հետ սկզբից խոսելիս չասաց, որ վիրավոր է, միայն հավաստիացնում էր, որ ամեն ինչ նորմալ է։

Նոյեմբերի 7-ին՝ երեկոյան ժամը 7 անց 15 իր վերջին զանգն էր։ Ասաց, որ շրջափակման մեջ են ընկել, իր ընկերները զոհվել են. «Բայց ես դուրս չեմ գալու, մինչև ընկերներիս այստեղից չտանեն, ինձ չսպասեք, ձեռքիս մի նռնակ կա, եթե զգամ, որ թշնամին մոտենում է, նռնակը կպայթեցնեմ, որ մեզ գերի չտանեն»։ Մինչև վերջ այդ նռնակն իր ձեռքի մեջ է եղել»։

Այդ վերջին զանգի ժամանակ է Խաչատուրն անկեղծանում, որ և՛ Քառօրյա պատերազմի, և՛ հետագայում սահմանային հերթափոխի ժամանակ վիրավորվել է, բայց մայրիկին ոչինչ չի պատմել։ «Մինչև պատերազմը 8 վիրահատություն էի տարել, հիմա վիրահատություններիս թիվը 14-ն է։ Այդ պատճառով շատ բան ինձ չէր ասում, որ չանհանգստանամ»։

Խաչատուրն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում՝ Քարինտակում։ Օրեր անց նա արդեն տանն էր։

Ապրելու ուժի մասին։ «Ասում էր. «Մա՛մ, կլինի՞ աղջկաս քո անունով չկոչեմ, թող Նարեկն աղջիկ ունենա, քո անունով կոչի։ Ես տատիկի անունը տամ աղջկաս, թող այդ անունը չկորչի»։ Ես, իհարկե, համաձայնեցի, բայց կատակեցի՝ եթե մի աղջիկ էլ ունենաս, էլի՞ իմ անունով չես անվանակոչելու։ Տղաս ասաց. «Մա՛մ, իմն էս մեկն է լինելու»։ Կարծես ամեն ինչ զգար։ Հիմա թոռներովս եմ ապրում։ Նարեկս ամուսնացավ։ Խաչիկս վերածնվել է, Խաչիկիս ասած՝ Նարինեն ևս ծնվել է»։

Հ. Գ. - Ավագ սերժանտ Խաչատուր Աղաջանյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ոստիկանության «Սխրագործության համար» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Արարատի մարզի Հովտաշատ գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված