«Գողություն հայկական ձևով» ֆիլմը հեռանում է մեծ էկրաններից
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Գողություն հայկական ձևով» ֆիլմը հունվարի 29-ին դադարեցնում է իր ցուցադրությունները Հայաստանի տարածքում:
Հինգ ամիս հայաատանյան կինոյի ոլորտում հաջողություններ գրանցելուց հետո «Գողություն հայկական ձևով» ֆիլմը հեռանում է մեծ էկրաններից: Սակայն հանդիսատեսը մինչև հունվայի 29 դեռ ժամանակ ունի ևս մեկ անգամ դիտելու առաջին հայկական բլոկբաստերը:
Հիշեցնենք՝ «Գողություն հայկական ձևով» արկածային ֆիլմը հանդիսատեսին է ներկայացրել Cascade Pictures ընկերությունը:
Ֆիլմի ռեժիսորը Դավիթ Գրիգորյանն է, դերասանական կազմում են Խորեն Լևոնյանը, Արթուր Հարությունյանը, Արսեն Լևոնյանը, Միլենա Ղազարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Անի Լուպեն, Ռոմելա Սարգսյանը, Միսակ Ոսկանյանը և այլք: Ֆիլմի սյուժեն հագեցած է անակնկալներով և անսպասելի շրջադարձերով։
Հետևեք մեզ՝ այստեղ



