Մեր բանակը մեր հայրենիքի գլխավոր պաշտպանն է, մեր ազատության հիմնական երաշխավորը, մեր հավաքակսն արժանապատվության առանցքը. Ա. Չալաբյան
ԲԼՈԳ«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սիրելի քույրեր և եղբայրներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի տոնը:
Մեր բանակը, վերակակազմավորվելով 34 տարի առաջ՝ հզոր մարտական ուղի է անցել, դեմ հանդիման կռվելով մեզ թվապես գերազանցող թշնամու, իսկ վերջին պատերազմում՝ թշամական ընդարձակ դաշինքի դեմ: Այս ամենում մեր բանակը և նրա լավագույն մարտիկները շարունակաբար դրսևորել են իրենց աննկուն կամքը, անձնվեր խիզախությունը ու հավատարմությունը հայրենիքին, իրենց կյանքով և արյունով պաշտպանել են այն:
Այսօր էլ մեր բանակը մեր հայրենիքի գլխավոր պաշտպանն է, մեր ազատության հիմնական երաշխավորը, մեր հավաքակսն արժանապատվության առանցքը: Շնորհավորում եմ մեր բանակի ներկա և նախկին բոլոր մարտիկներին, գլուխս խոնարհում նրանց առաջ, ովքեր իրենց կյանքով և առողջությամբ հատուցեցին մեր բոլորիս ազատության և արժանապատվության համար:
Կեցցե՛ Հայոց բանակը, կեցցե՛ն նրա խիզախ մարտիկները, հավերժ փառք մեր անմահ հերոսներին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



