Հայոց բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ և զերծ քաղաքական շահարկումներից. Թագուհի Թովմասյան
ԲԼՈԳԱյսօր Հայկական բանակի օրն է։
Սա շնորհավորանքի օր է, բայց նաև՝ լուրջ հաշվետվողականության օր։ Որովհետև բանակը չի ուժեղանում կենացներով ու ճոռոմաբանելով․ բանակը ուժեղանում է`
երբ զինվորի կյանքը պետության համար արժեք է, այլ ոչ վիճակագրություն
երբ ծառայությունը իրապես անվտանգ է,
երբ հրամանատարական համակարգում կա կարգ, կանոն ու արդարություն,
երբ ապահովված են կրթությունը, զինտեխնիկան, բժշկությունը և թիկունքային ծառայությունները...
Հայոց բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ և զերծ քաղաքական շահարկումներից։
Այսօր հարգանքի՝ զինվորին ու սպային, և իսկ Կառավարությանը՝ պահանջ՝ իրական բարեփոխումների համար։
Միևնույն է, Հայաստանում խաղաղ ապրելու երաշխավորը հայ զինվորն է և ուժեղ բանակը. SMS-ը, արտերկրյա խոստումները, անգամ բենզինը չեն կարող մեզ համար խաղաղության երաշխիք դառնալ:
Փա՛ռք Հայոց բանակին։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



