Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Աստիճանաբար բյուրեղացող տպավորություն կա, որ երկրի հետ ու երկրի գլխին կատարվող ձախողումների ու ամեն ինչի համար Նիկոլ Փաշինյանը, ի վերջո, մեղավոր է նշանակելու... ժողովրդին: Ինչպես երբեմն կեսկատակ նշում են խոսակցականով՝ «ժողջան»-ին: Չնայած, ի՜նչ «բյուրեղացող տպավորություն», դա արդեն կարելի է ասել՝ բետոնվող իրողության է վերածվում:

Մանավանդ, ոչ մեկ անգամ արդեն նման մի բան ասել է, չէ՞: Մասնավորապես, որ եթե կառավարությունը մեղավոր է, ուրեմն՝ ժողովուրդն է մեղավոր, քանի որ այդ ժողովուրդն է կառավարությանը վստահության քվե տվել: Դե, սկզբունքորեն, սա այն եզակի դեպքերից է, երբ կարելի է Փաշինյանի հնչեցրած դատողությանը համաձայնել: Ձևական տրամաբանության տեսակետից սխալ բան չի ասում. եթե ժողովուրդը, հասարակությունը շարունակում է հանդուրժել կառավարությանը, Փաշինյանին ու նրա քպական իշխանությունը, ապա նման կառավարություն ունենալու համար հենց հասարակությունն էլ մեղավոր է: Երևի դրա համար է, որ փաշինյանական իշխանությունները շարունակաբար աճող հարկերով, տուգանքներով, վարձավճարներով (կարմիր գծեր և այլն), թանկացումներով հասարակության «կաշին քերթում» են:

Ինչպես մի հայտնի երգիծաբան է ժամանակին նկատել, «մենք ամենից համբերատար ժողովուրդն ենք, քանի որ միայն մեր ժողովուրդն այսքան երկար կարող է հանդուրժել մի կառավարություն, որին տանել չի կարող»:

Վերադառնանք, սակայն, գլխավոր գործող անձին, այն է՝ Փաշինյանին: Նա, կհիշեք, ժամանակին ասում էր, չէ՞, մեր հայրենակից գյուղացիներին, թե՝ մոշը չեք կարողանում վաճառել, որովհետև... անգլերեն չգիտեք: Մարդիկ գնացին երևի անգլերեն սովորելու, մինչև սովորեցին, մոշի թփերը դարձան անանցանելի մացառուտներ, տարածքների մի մասն էլ սահմանազատվեց՝ հօգուտ Ադրբեջանի: Կարճ ասած, առաջ առանց անգլերենի իմացության մոշը չէր վաճառվում, հիմա՝ անգլերենի իմացությամբ չի վաճառվում:

Հետո Փաշինյանը մեկ ուրիշ գյուղում հայտարարեց, որ գյուղացիները ոչխար պահել էլ չգիտեն: Չեն կարողանում, էլի, ոչխար պահել, խնամել: Ու դասախոսություն կարդաց, թե ինչպես է պետք ոչխար պահել, կովերին երբ է պետք տանել արոտ, ինչով է պետք կերակրել կամ արածեցնել: Հետո հայտարարեց, որ մեր ժողովուրդը դպրոց ու մանկապարտեզ կառուցել էլ չգիտի:

Հետո հայտարարեց, թե ջրամբար կառուցել էլ չգիտի...

Մեկ այլ առիթով Փաշինյանը հայտարարեց, թե ժողովուրդը լավ չի ապրում, որովհետև աղքատությունը իրենց գլխում է: Հետո հայտնագործեց. «Աղքատ եք, որովհետև կրթություն չունեք...»:

Սա, ի դեպ, ասում էր այն նույն Փաշինյանը, որը մինչև վարչապետի բազկաթոռին հայտնվելը բոլորին համոզում էր, որ վատ են ապրում, որովհետև կառավարությունը լավը չի, իսկ աղքատ են, որովհետև օլիգարխները թալանում են իրենց:

Վարչապետ դառնալուց հետո նվեր ստացած «ճտիկով գրիչի» զսպանակակոճակը «կտտացրեց» ու... սկավառակը փոխվեց, ի հայտ եկան նոր իրողություններ՝ «աղքատություն՝ գլուխների մեջ» և «կրթության պակաս»:

Բայց հարցն այդ չէ տվյալ հրապարակման դիտանկյունից: Եվ հարցը նույնիսկ այն չէ, որ Փաշինյանն ինքը, ասենք, իր որոշ թիմակիցներ էլ պահանջվող լիարժեք կրթությունը չունեն: Սա՝ մեղմ ասած:

Իսկ հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միշտ էլ մի հնար ու տարբերակ գտել է, որպեսզի մեղավոր կարգի իրեն սեփական ուսերի վրա իշխանության բերած «հպարտ քաղաքացիներին»:

Առհասարակ, եթե մեղքն ու պատասխանատվությունը այլոց վրա բարդելը օլիմպիական մարզաձև լիներ, ապա Նիկոլ Փաշինյանը անընդմեջ կգրավեր ոչ միայն առաջին տեղը, այլև մնացած հաջորդ երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերը ևս:

Պատերա՞զմ եղավ, «նախկիններն» էին մեղավոր, պարտությո՞ւն եղավ, բանակն էր մեղավոր, Արցախը կորստի՞ մատնվեց, արցախցիներն են մեղավոր ու ռուսները...

Բայց, երբ տարիներ շարունակ նույն հեքիաթներն ես պատմում կամ «լոլո»-ները կարդում, դրանք սկսում են չաշխատել: Փաշինյանն ինքն էլ է, թերևս, տեսնում, որ արդեն չեն աշխատում, այն ազդեցությունը չեն թողնում այդ պատճառաբանությունները:

Սակայն, թևքերը քշտած, Փաշինյանը նետվել է նախընտրական արշավի: Ու եթե այս անգամ էլ ընտրվեց, ավելի ճիշտ՝ վերարտադրվեց, ապա... մեղավոր է լինելու ժողովուրդը, ինքն, ինչպես միշտ, մեղավոր չի լինելու:

Կրկնենք. ինքը պրոֆեսիոնալ է մեղադրանքներն իր վրայից գցելու և ուրիշների վրա բարդելու մեջ: Չէ՞ որ ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց հո թիվ մեկ մեղավորը չէ:

Ու երբե՛ք, ո՛չ մի դեպքում ու ոչ մի ձևով ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, մեղավոր չի կարող լինել:

Կարճ ասած՝ ժողովո՜ւրդ, պատրա՞ստ ես մեղավոր, մշտամեղավոր ու քավության նոխազ լինել: Հատկապես այն բոլոր վնասների ու աղետների համար, որոնք հեղինակել են Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն՝ իրենց վարած, եթե կարելի է դա այդպես անվանել, քաղաքականությամբ:

Այո, ամեն ինչից երևում է, որ վերջը մեղավոր քեզ (մեզ) է նշանակելու, ժողովուրդ ջան: Հարգելի հեռվաշենցի տիկին Վարսիկ, ոստիկան Աշոտի անհայտ մնացած հարգելի տատի՛, քպականի հայտնի (նախկին) հարևան Պողոս «ձյաձյա», պատրա՞ստ եք ստանձնել այդ ամենի համար մեղավորությունը:

Գուցե սխալվենք, բայց գալու է մի օր, որ Փաշինյանն ասի՝ էհ, ես չէի հասկանում, բա դուք էլ չէիք հասկանո՞ւմ, որ ինձ վարչապետ դրեցիք, ինձ իշխանության բերեցիք:

Ու կարծում ենք՝ քանի դեռ այդ կետին ու ավելի վատ կետերի չենք հասել, արժե ավելի արագորեն սթափվել, լրջանալ ու հետևություններ անել:

Հնարավոր հետևության տարբերակ է այն, որ, որպես ժողովուրդ, փեշներիցս քարերը թափենք ու այսքան աղետ ու գլխացավանք բերած իշխանությունից, այս դարդից ազատվենք: Մեզ համար նոր «դարդեր» գտնենք: Օրինակ՝ թե ինչպես ենք վերականգնելու երկրի զինված ուժերն ու պաշտպանունակությունը: Ինչպես ենք վերականգնելու կրթական համակարգը և այն ազատելու ավերիչ հետևանքներից:

Ինչպես ենք առողջացնելու երկրի տնտեսական կյանքն ու առաջին հերթին ինչպես ենք վերականգնելու մեր նորմալ, մարդկային հարաբերություններն ու մթնոլորտը, ինչպես ենք ձերբազատվելու ատելության ու ներքին թշնամության մաշեցնող թույնից, որ այս 7-8 տարիներին առատորեն լցվել է մեր ժողովրդի վրա:

Համաձայնեք, մեր զավակներն ու թոռները, հանրագումարում մեր ժողովուրդը, մենք բոլորս շատ ավելի լավ վիճակի ու նորմալ կառավարության ենք արժանի: Հաստա՛տ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ