Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երկար տարիներ վարձով ապրելուց հետո սեփական տուն ունեցանք». Արման Նավասարդյանը՝ Համազգային թատրոնի շենքի մասին

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացումը պատմական և խիստ պարտավորեցնող օր է թատրոնի ողջ թիմի համար։ Այդպես է բնորոշում օրը թատրոնի դերասան Արման Նավասարդյանն՝ ընդգծելով, որ տարիներ շարունակ սպասված երազանքը վերջապես իրականություն է դարձել։

«Սա շատ երկար սպասված ու բաղձալի օր է։ Հույս ունեմ՝ կարդարացնենք այդ սպասումները, և մեկը մյուսի հետևից լավ ներկայացումներ կբեմադրվեն մեր թատրոնում։ Օրը շատ տպավորիչ է, բայց նաև պարտավորեցնող»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց նա։

Նավասարդյանի խոսքով՝ շենքի շինարարության մեկնարկն արդեն վստահություն էր ներշնչում, որ գործը վերջնականապես կհասնի իր ավարտին.
«Երբ ինչ-որ բանի մեկնարկը տրվում է, ավարտն էլ կանխատեսելի է դառնում։ Այդ պահին ես խորը շունչ քաշեցի»։ 

Տարիներ շարունակ Համազգային թատրոնը հանդես է եկել տարբեր բեմերում՝ այլ հաստատությունների հարկի տակ։ Դերասանի բնորոշմամբ՝ դա «ուրիշի մուննաթի տակ» աշխատելու իրավիճակ էր, թեև ամեն անգամ թատրոնի անձնակազմը փորձել է իրեն զգալ տանտիրոջ պես՝ պատասխանատվությամբ մոտենալով տրամադրված յուրաքանչյուր տարածքի։

«Մենք շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, որոնք մեզ տարիներ շարունակ օթևան են տվել՝ առանց որևէ ակնկալիքի։ Բայց այսօր մենք մեր սեփական տանիքն ունենք, և նույնիսկ դեռ սովոր չենք այդ զգացողությանը։ Դա նման է նրան, երբ երկար տարիներ վարձով ես ապրել ու հանկարծ սեփական տուն ես ունենում»,- նշեց Արման Նավասարդյանը։

Նոր շենքը թատրոնի համար բացում է լայն հնարավորություններ՝ սեփական բեմ, սեփական դահլիճ, փորձերի ազատ գրաֆիկ։
«Այժմ բեմն ամբողջությամբ մերն է, դահլիճը՝ մերն է։ Կարող ենք փորձ անել երբ ուզենք, ինչ ժամի ուզենք։ Նախկինում հաճախ բախվում էինք խնդիրների՝ բեմի կամ դահլիճի հասանելիության հետ կապված, հատկապես պրեմիերաների նախաշեմին»,- նշեց նա։

Արման Նավասարդյանը Համազգային թատրոնում աշխատում է 1999 թվականից՝ շուրջ 27 տարի։
«Սա պարզապես աշխատանք չէ, մի ամբողջ կյանք է»,- անկեղծացավ նա։

Զրույցի ավարտին դերասանն ընդգծեց, որ նոր շենքն առաջին հերթին մեծ պատասխանատվություն է հանդիսատեսի առաջ.
«Մեր միակ նպատակը պետք է լինի որակյալ, լավ ու ճշմարիտ արվեստ մատուցելը մեր հավատարիմ հանդիսատեսին։ Մնացածը ժամանակի ընթացքում կկարգավորվի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնն արդեն նոր հասցե ունի՝ Անրի Վերնոյ 3։  

Հետևեք մեզ՝ այստեղ

Հատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»