Փրկարարները դի են հայտնաբերել Զավարյան փողոցի հրդեհի վայրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 13-ին, ժամը 15.12-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Զավարյան փողոցի թիվ 29 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում նկատվում է ծուխ, ենթադրվում է, որ ներսում առկա է կնոջ դի:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման խմբերը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 12 բնակարանի լոգարանում, որը մարվել է տեղի ուժերով: Այրվել են լաթի կտորներ (մոտ 1 քմ):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ ՏԿԱԻ նախարարության պաշտոնական կայքից, լոգարանի հատակին հայտնաբերվել է 1929 թ. ծնված Ֆ. Չ.-ի դին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



