Սակրավորները պայթեցրել են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում հայտնաբերված արկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 13-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ չգործող «Արցախ» ռեստորանային համալիրի մոտակայքում, հայտնաբերվել է չպայթած արկ. վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ պաշտպանության նախարարության սակրավորները տեղում իրականացրել են D30 (122մմ) հրանոթային արկի պայթեցման աշխատանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ ՏԿԱԻ նախարարության պաշտոնական կայքից, հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



