Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Օրեր առաջ «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հանդիպել է երիտասարդների հետ՝ ներկայացնելով «Ուժեղ Հայաստան» ծրագրի հիմնական դրույթները և շարժման տնտեսական առաջնահերթությունները։ Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ ծրագրի հինգ քայլերից ամենաբարդն ու միաժամանակ ամենակարևորը երեք հարյուր հազար նոր աշխատատեղերի ստեղծումն է, ինչը պահանջում է պետական համակարգի հետևողական, համակարգային և նպատակային աշխատանք։

Կարապետյանը նշել է, որ կրթության ոլորտում անհրաժեշտ է կենտրոնանալ այն ուղղությունների վրա, որոնք ձևավորում են իրական տնտեսական արդյունք և նպաստում աշխատաշուկայի զարգացմանը։ Նրա խոսքով՝ հատկապես կարևոր է մարզերում զբաղվածության ապահովումը, որի համար մշակվել է արդյունաբերականացման ծրագիր։ Այդ ծրագրի շրջանակում առաջարկվում են պետական ներդրումներ արտադրության մեջ և գործարանների ստեղծում Հայաստանի բոլոր մարզերում՝ տեղում աշխատատեղեր ձևավորելու և տնտեսական ակտիվություն խթանելու նպատակով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բարեգործ Սամվել Կարապետյանի ներկայացրած «Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրին, որը ներառում է հինգ հիմնարար քայլ։ Դրանց թվում են երեք հարյուր հազար աշխատատեղերի ստեղծումը հատկապես մարզերում, փոքր բիզնեսի համար զրոյական հարկային բեռի սահմանումը, դեղերի գների նվազեցումը քսան տոկոսով, գյուղերում բերքի երաշխավորված մթերման համակարգի ներդրումը և պետության աջակցությամբ քսան հազար մատչելի բնակարանների կառուցման ծրագիրը։

Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ նշված քայլերի իրականացումը ինքը երաշխավորում է՝ ընդգծելով, որ լայն հանրային աջակցություն կձևավորվի այն պահին, երբ պետությունը դադարի լինել մեկ անձի կամքի ներքո գտնվող գործիք և սկսի կառավարվել տաղանդավոր ու արժանավոր մասնագետների հավաքական թիմի կողմից։ Նրա խոսքով՝ այդ դեպքում հնարավոր կլինի վերադարձնել վստահությունը պետության նկատմամբ և ստեղծել զարգացման իրական հիմքեր։

Եզրափակելով իր ուղերձը՝ Կարապետյանը նշել է, որ Հայաստանը կարճ ժամանակում դուրս կգա նվաստացման վիճակից և կմտնի բարեկեցության փուլ։ Նա ընդգծել է, որ փոփոխությունների ժամանակը մոտենում է, և այդ ճանապարհը իրենք պատրաստվում են անցնել իրենց ձևով՝ հենվելով աշխատանքի, պատասխանատվության և ազգային ներուժի վրա։

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ Ադամյան