Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երկիր մոլորակի ամենաառեղծվածային 7 վայրերը, որոնց նույնիսկ գիտնականները չեն կարողանում բացատրություն տալ

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Երկիր մոլորակը երբեք չի դադարում զարմացնել։ Աշխարհի ամեն անկյունում կարելի է ինչ-որ հետաքրքիր բնական երևույթի ականատես լինել։ Ստորև ներկայացվող այս վայրերից որոշները տուրիստական ակտիվ շրջաններ են, մինչդեռ մյուսները հասնելն այնքան էլ հեշտ չէ, ինչևէ, այս բոլոր վայրերը գիտնականներին շփոթության մեջ են գցում:

 1  Արյան ջրվեժներ, Անտարկտիդա։ Շատ մարդիկ Արյան ջրվեժները չեն տեսել իրենց սեփական աչքերով, սակայն նույնիսկ լուսանկարիչներով դրա տեսարանները պարզապես փշաքաղեցնող են։ Թեյլոր ժայթքող աղբյուրից սպիտակ ձյան միջով արյան կարմիր գույն ունեցող ջուր է հոսում։ Կենսաբաններն ու միկրոբիոլոգներն ուսումնասիրել են այս վայրը՝ հասկանալու համար, թե որն է ջրվեժի կարմիր գույնի պատճառը։ Նրանք եկել են այն եզրահանգման, որ դրա աղբյուրը ստորգետնյա լիճն է, որի կարմիր գույնի պատճառը դրա մեջ առկա երկաթի ահռելի պարունակությունն է։ Եվս մեկ տարօրինակ փաստ. վերջերս գիտականներն այստեղ միկրոօրգանիզմներ են հայտնաբերել, որոնք ապրում են սառույցի տակ՝ 397 մետր խորության վրա, և որոնք պահպանվում են ջրում առկա երկաթի ու ծծումբի շնորհիվ։

 2  Սյուրթսի, Իսլանդիա։ Երբ մարդիկ փորձեն համոզել, որ արեգակի տակ ոչ մի նոր բան չկա, նրանց ցույց տուր իսլանդական Սյուրթսի կղզին։ Մինչև 1963թ-ն այն գոյություն չուներ։ Այնուհետև Ուեսթմենի կղզիների տարածքում ստորջրյա հրաբուխ ժայթքեց և երբ այն հանգեց, 1967թ-ին ջրում հայտնվեց մի կղզի, որը նախկինում այնտեղ չկար։

 3  Մոերակիի գլաքարեր, Նոր Զելանդիա։ Նոր Զելանդիայի Սաութ Այլենդի տարածքում՝ Կոկոհե լողափին, հսկայական շրջանաձև քարեր են թափված։ Սրանք ձևավորվել են միլիոնավոր տարիներ առաջ՝ ծովի հատակին բրածոների կամ խեցու շուրջ հանքանյութերի և նստվածքի կուտակման արդյունքում, այնպես, ինչպես ոստրեներից ձևավորվել են մարգարիտները։
Ինչևէ, շրջանաձև այս քարերից կարելի է գտնել նաև Նոր Զելանդիայի Հոկիանգա Հարբոր շրջանի հյուսիսարևմտյան շրջանի Կուտու բնակավայրում։ Մասնագետները դեռևս ուսումնասիրում են դրանց կազմավորման առանձնահատկություններն ու միջուկները։

 4  Լոնգիեարբիեն, Նորվեգիա։ Ապրիլի 20-ից օգոստոսի 23-ն արեգակը մայր չի մտնում Սվալբարդում. սա նորվեգական կղզիախումբ է, որը գտնվում է Գրենլանդիայի հյուսիսային շրջանում։ Այս երևույթը կործանարար խաղ է խաղում մարդու օրգանիզմի «ներքին ժամացույցի» հետ։ Կեսօ՞ր է, թե՞ կեսգիշեր. երկու օր այստեղ մնալուց հետո դժվարանում ես ասել։

natural oddities

 5   Պամուկալե, Թուրքիա։ Պամուկալեն թարգմանաբար նշանակում է «բամբակե պալատ»։ Այս սյուրռեալիստական բնապատկերն առաջացել է 17 բնական տաք աղբյուրների կալցիումի կարբոնատի նստվածքից։ Ք.ա. երկրորդ դարի երկրորդ կեսից սկսած՝ ժամանակակից Թուրքիայի Դենիզլիի շրջանի մոտ գտնվող այս տարածքը գրավում է մարդկանց՝ 38 աստիճան ջերմաստիճանի հասնող այս ջրերի ավազանների բուժիչ ազդեցության ու անկրկնելի բնապատկերների համար։

 6  Շարժվող քարեր, Մահվան հովիտ, Կալիֆորնիա: Մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչպես են Մահվան հովտի ազգային պարկի տարածքում քարերն ինքնուրույն տեղաշարժվում, այն բանից ի վեր, երբ 1915թ-ին մի հետազոտող իր կնոջ հետ նկատեց քարերի հետևից թողնված հետագծերը։ Որոշ դեպքերում այդ քարերի հետքերի երկարությունը հասնում է նույնիսկ 250 մետրի: Որոշ հետքեր ունեն կորություն, որոշներն ուղիղ գիծ են, բայց որոշ տարածք անցնելուց հետո կտրուկ թեքվում են աջ կամ ձախ, որն էլ շփոթության մեջ է գցում գիտնականներին:

 7  Հավերժական կրակի ջրվեժը, Օրչարդ զբոսայգի, Նյու Յորք: Նյու Յորքի Բաֆակո շրջանի Չեսթնաթ Ռիջ զբոսայգում Շեյլ Քրիք արգելոցում փոքրիկ ջրվեժի կասկադի հետևում կարելի է բոցավառվող կրակ տեսնել։ Իրականում, մինչև այն տեսնելը դուք կզգաք դրա հոտը, և որքան էլ զարմանալի լինի, այն իրական է և բոցավառվում է Երկրի ընդերքից դուրս բխող բնական գազից։
Շերտաքարի երկրաբանական «սխալի» պատճառով ամեն օր մոտ 1 կգ մեթան գազ է դուրս հոսում մակերես, որը, հնարավոր է, 20-րդ դարում ինչ-որ այցելու որոշել է վառել։ Ջուրը երբեմն մարում է կրակը, սակայն միշտ գտնվում է մեկը, ով այն նորից վառում է։

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ