Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումները հստակ ցույց են տալիս, որ պետության գոյատևումը, անկախությունը և ինքնիշխանությունը անմիջականորեն կախված են նրա ունակությունից՝ ապահովելու սեփական անվտանգությունը։ Ուժի գործոնը շարունակում է մնալ որոշիչ միջազգային հարաբերություններում՝ անկախ իրավական նորմերից և դիվանագիտական հռետորաբանությունից։ Այս իրողությունը հատկապես կարևոր է փոքր և միջին երկրների համար, որոնք չեն կարող ապավինել միայն դաշնակիցների աջակցությանը կամ միջազգային կառույցների միջամտությանը։

Դաշինքներն ու գործընկերություններն, իհարկե, կարևոր են, բայց դրանք երբեք չեն կարող փոխարինել սեփական ուժեղ բանակին և անվտանգային համակարգին։ Մեծ տերություններն իրենց ռազմավարական շահերը միշտ դասում են գործընկերների անվտանգության երաշխիքներից բարձր, և փոքր երկրները, որոնք չեն հասկանում այս պարզ ճշմարտությունը, վճարում են ծանր գին։

Հայաստանը, որպես փոքր և տարածաշրջանային բարդ իրավիճակում գտնվող երկիր, հայտնվել է պատմական խաչմերուկում, որտեղ անվտանգության հարցը վերածվել է գոյության հարցի։ Մեր երկիրը շրջապատված է ագրեսիվ հարևաններով, որոնք բացահայտ տարածքային հավակնություններ ունեն, և հարմար առիթի պատրաստ են օգտագործել ուժի գործոնը սեփական նպատակներին հասնելու համար։ Այս պայմաններում Հայաստանի համար անվտանգային ուժեղ համակարգի ստեղծումը դարձել է ուղղակի կենսական անհրաժեշտություն, որի բացակայությունը կարող է հանգեցնել պետականության կորստի։

Իսկ այս համատեքստում պետք է նկատի ունենալ, որ ժամանակակից աշխարհում ռազմական ուժը չի սահմանափակվում միայն զինված ուժերի թվով կամ տանկերի ու ինքնաթիռների քանակով։

Արդի ռազմական հզորությունը համալիր հասկացություն է, որը ներառում է տեխնոլոգիական հզորություններ, հետախուզական կարողություններ, կիբերանվտանգություն, անօդաչու համակարգեր, ճշգրիտ զենքեր, արդյունավետ հրամանատվություն և վերահսկողություն, ինչպես նաև արագ մոբիլիզացման և վերականգնման ունակություն։ Վերջին տարիների կոնֆլիկտները ցույց են տալիս, որ ավանդական մոտեցումներով և հանրահավաք բնույթի զինված ուժերի վրա հիմնված պաշտպանական համակարգը արդի պատերազմի պայմաններում անարդյունավետ է։ Ուստի, Հայաստանի բանակը պետք է անցնի հիմնովին նոր մոդելի՝ հիմնված ժամանակակից տեխնոլոգիաների, մոբիլ և ճկուն կառուցվածքների, բարձր մասնագիտացված և պրոֆեսիոնալ անձնակազմի վրա։ Սա ենթադրում է հեղափոխական փոփոխություններ բանակի կազմակերպման, զինարկման, պատրաստման և կառավարման բոլոր մակարդակներում։

Առաջին և հիմնարար քայլը պետք է լինի անցումը լիովին կամ մասամբ պրոֆեսիոնալ բանակի։ Չնայած իշխանությունները պարբերաբար շեշտել են պրոֆեսիոնալ բանակ ձևավորելու մասին, սակայն դրանք այդպես էլ մնացել են հայտարարությունների մակարդակի։ Պարզ է, որ պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը պահանջում է զգալի ռեսուրսների և ֆինանսական միջոցների ներդրում, սակայն իրականում սա անհաղթահարելի խնդիր չէ։ Երկիրը պետք է վերանայի իր բյուջետային առաջնահերթությունները և զգալիորեն մեծացնի պաշտպանության ծախսերը։

Բացի պրոֆեսիոնալիզմի խթանումից, Հայաստանի բանակը պետք է կենտրոնանա տեխնոլոգիական վերազինման վրա։ Հայաստանը պետք է զարգացնի սեփական անօդաչու համակարգերի արտադրությունը, ինչը մինչ այս ավելի շատ հիմնվել է փիառի և ոչ թե կիրառման հնարավորությունների վրա։ Երկիրն ունի զարգացած ՏՏ ոլորտ և տաղանդավոր ինժեներներ, ովքեր կարող են ստեղծել մրցունակ անօդաչու համակարգեր։ Սա պահանջում է պետական ծրագրեր, որոնք կմիավորեն պաշտպանական արդյունաբերությունը, հետազոտական կենտրոնները և մասնավոր սեկտորը։

Մյուս կողմից էլ նկատի ունենանք, որ հակաօդային պաշտպանությունը դարձել է կրիտիկական կարևորություն, քանի որ անօդաչու սարքերը և ճշգրիտ հրթիռները կազմում են ժամանակակից պատերազմական հիմնական գործիքակազմը։ Հայաստանը պետք է ձեռք բերի և տեղակայի ժամանակակից հակաօդային պաշտպանական համակարգեր, որոնք ի վիճակի են հայտնաբերել և ոչնչացնել թե՛ անօդաչու սարքերը, թե՛ հրթիռները, թե՛ ավիացիան։ Սակայն միայն համակարգերի գնումը բավարար չէ, անհրաժեշտ է նաև պատշաճ ուսուցում, սպասարկում և համակարգման ցանցի ստեղծում, որը կապահովի բազմաշերտ պաշտպանություն։

Ճշգրիտ հարվածային զենքերը նույնպես պետք է դառնան Հայաստանի զինված ուժերի արսենալի կարևոր մասը։ Մյուս կողմից՝ հետախուզությունը և տեղեկատվական գերակայությունը հանդիսանում են ժամանակակից պատերազմական հիմքը։ Երկիրը, որը տիրապետում է տեղեկատվությանը՝ թշնամու դիրքերի, ուժերի, մտադրությունների և թուլությունների մասին, ունի ակնհայտ առավելություն։ Հայաստանը պետք է զգալիորեն ուժեղացնի իր հետախուզական կարողությունները՝ ներառյալ տեխնիկական հետախուզությունը, արբանյակային պատկերման համակարգերը, էլեկտրոնային հետախուզությունը և մարդկային ռեսուրսների վրա հիմնված հետախուզությունը։ Արդի տեխնոլոգիաները թույլ են տալիս նույնիսկ փոքր երկրներին ունենալ զգալի հետախուզական ներուժ՝ օգտագործելով կոմերցիոն արբանյակներ, անօդաչու հետախուզական սարքեր և էլեկտրոնային հսկողության միջոցներ։

Կիբերանվտանգությունը և կիբերպաշտպանությունը ժամանակակից հակամարտությունների առանձին ճակատ են դարձել։ Պատերազմները այլևս միայն ֆիզիկական դաշտում չեն ընթանում, այլ նաև կիբերտարածությունում։ Հակառակորդը կարող է փորձել խափանել հաղորդակցության ցանցերը, խաթարել էլեկտրամատակարարումը, խափանել ֆինանսական համակարգերը կամ սոցցանցերում տարածել ապատեղեկատվություն։ Հայաստանը պետք է ստեղծի ուժեղ կիբերպաշտպանական համակարգ, որը կարող է և՛ պաշտպանել երկրի կրիտիկական ենթակառուցվածքները, և՛ անհրաժեշտության դեպքում իրականացնել հակահարձակումներ։ Երկրի զարգացած ՏՏ ոլորտը հիանալի հիմք է այս ուղղությամբ աշխատանքների համար, և կիբերանվտանգության մասնագետների պատրաստումը պետք է դառնա ազգային առաջնահերթություն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ»Բնակարանը կարող է չանցնել ժառանգներին․ նոր կարգ՝ 2027-ից Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերԵրևանում 21-ամյա վարորդը «Nissan»-ով բшխվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Բժիշկը ծննդատանը վերցրել է սիրուհու երեխային ու հեռացելԿանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Հայաստանը չի ծանուցել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի մասին. Սերգեյ ԼեբեդևՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ղեկավարի հարվածներից հետո աշխատակիցը կոմայի մեջ է ընկելԸնդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան Ռուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 10-ի դրությամբ Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»Կալանավայրում մահացել է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը Վթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ․ գազ չի լինի որոշ հասցեներում «ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները Խոշոր վթար՝ Երևանում, ճակատ ճակատի բախվել են «Hyundai» և «Chevrolet», վարորդները տեղափոխվել են հիվանդանոցԱբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները կմեկնարկեն Երևանի ժամանակով 11։50-ին Տաք օրեր՝ Հայաստանում2 զինծառայnղի մեղադրանք է ներկայացվել ծառայակցին անզգուշությամբ ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով. ՔԿ «Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութ«Ամեն ինչի վերջը» վեպի հեղինակ 81-ամյա Մայքլ Ջոն Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը Թրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»«Իսրայելը պաշտպանված է». Թրամփը՝ Իրանի մասին ԵՄ-ն միլիոններ է հատկացնում. Ուկրաինային աջակցող ռազմական առաքելության մանդատը երկարաձգվել է Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ 23-ամյա Ալկարասը նվաճել է կարիերայի 29-րդ տիտղոսը Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ Վարդևանյան