Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գևորգս փոքրուց հետաքրքրասեր էր։ Լեզուների հանդեպ հետաքրքրություն ուներ, դեռ փոքր տարիքից ամսագրերում ու թերթերում ընդգծում էր տառերը, նկարները։ Ռուսական կրթություն ունեմ, և այդ ամսագրերն ու թերթերն էլ ռուսերենով էին, արդյունքում նա ավելի շուտ սկսեց ռուսաց լեզվի տառերը սովորել։ Մինչև դպրոց գնալը տառաճանաչ էր։ Գիրքն ու գրիչն իրեն ավելի հետաքրքիր էին, քան խաղալիքը։ Դպրոցում՝ առաջին դասարանում նկարչության դասերին հասկացանք, որ գեղեցիկ է նկարում։ Ընդունվեց Իգիթյանի անվան գեղարվեստի կենտրոն, մոտ երկու տարի հաճախեց այդ կենտրոնը, սկսել էր մանրանկարչությամբ զբաղվել, չնայած սկզբում գուաշով էր նկարում։ Ուսուցչուհին ասում էր՝ քո տղան «վիճում» է ներկերի հետ։ Ներկերի հետ գուցե «վիճում» էր, բայց իրականում շատ խոհեմ, համեստ տղա էր։ Նա վստահ էր, որ մարդուն խոսքով կարելի է ամեն ինչ բացատրել, քան կռիվ անել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Գևորգի մայրիկը։ Հիշում է՝ որդու ուսուցչուհին հաճախ է ասել՝ Գևորգի տետրերը փակցնելու եմ դպրոցում, որ բոլորը տեսնեն նրա գեղեցիկ ձեռագիրը։ «Գևորգը շատ լավ էր սովորում, սիրելի առարկաներն էին «Աշխարհագրությունը» և լեզուները։ Պատմողական առարկաները կարող էր անգամ տանը չսովորել, մեկ անգամ կարդալ և դպրոցում անսխալ պատասխանել իր դասը»։ Գևորգը և եղբայրը դպրոցին զուգահեռ կարատեի են հաճախել ավելի կոփված, ամրակազմ լինելու համար։ «Գևորգն ինքնուրույն լեզուներ էր սովորում։ Իսպաներեն, անգլերեն, ռուսերեն ազատ խոսում էր։ Լեզուները խմբավորում էր ըստ լեզվաընտանիքի, որ հեշտ սովորեր»։

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Գևորգն ընդունվել է Տեխնոլոգիական քոլեջ։ «Գերազանց ավարտեց այն։ Այնուհետև ընդունվեց Մանկավարժական համալսարանի «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն» բաժինը՝ միանգամից երկրորդ կուրս։ Աշխատում էր, որպեսզի վճարի իր ուսման վարձը։ Միշտ ասում էր՝ ինքս պիտի դա անեմ։ Չէր ուզում մեզ նեղություն տալ։ Աշխատում էր առևտրային ցանցում՝ մսամթերքի վաճառքի բաժնում, աշխատանքի շնորհիվ բավական հմտություններ, փորձ էր ձեռք բերել մսամթերքի պատրաստման հետ կապված, որոնք նաև տանն էր կիրառում»։

Գևորգն իր տարիքի տղաների հետ բանակ չի զորակոչվել, քանի որ ընկել էր, բազկի կոտրվածք ստացել։ «Մետաղական պլաստինայով բազուկը հավաքել էին, այդ պատճառով իր ծառայության մեկնելը հետաձգվեց։ Բայց 2020 թվականին զինկոմիսարիատում ասացին՝ առողջ է, թող պլաստինան հանեն, զորակոչում ենք բանակ։ Թիկնեղ էր, ամրակազմ, աչքի ընկնող, միշտ պարապում էր»։

Բանակ զորակոչվելուն սպասելիս Գևորգը որոշում է պարապ չմնալ։ Ընդունվում է Ավիաուսումնական կենտրոն, որը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։ «Մեր ընտանիքն ավիացիայի հետ սերտ կապ ունի։ Ամուսինս 40 տարի է՝ ավիաոլորտում է աշխատում, ավագ ավիատեխնիկ է օդանավակայանում, իսկ ես տվյալ հաստատությունում գրադարանավար եմ։ Գևորգը որոշեց ընդունվել Ավիաուսումնական կենտրոնի «Ավիակարգավար» բաժինը, ընդունվեց անվճար։ Գերազանց ավարտեց առաջին տարին, իսկ հետո արդեն զորակոչվեց բանակ»։ Գևորգը 21 տարեկանում է զորակոչվել ծառայության՝ 2020 թվականի օգոստոսի 13-ին։ Ծառայում էր Իվանյանում։ «Իր ձեռքը, մեծ հաշվով, չէր լավացել, իրեն ասում էի՝ դիմենք, հետաձգվի մեկնելդ։ Բայց նա արձագանքում էր՝ ինձ ի՞նչ է եղել։ Բայց ամեն դեպքում տխուր գնաց և մեկնելուց առաջ ինձ մի նախադասություն ասաց, որը չեմ մոռանում. «Մա՛մ, չեմ ուզում իմ հարազատի մահը տեսնել, ինձ համար դա ծանր է»։ Ինչո՞ւ ասաց այդ նախադասությունը, ի՞նչ էր կանխազգում»։

Գևորգը կարանտինն անցկացրել է Ասկերանում։ Մինչև սեպտեմբերի 2-ը նա այնտեղ է եղել։ «Համավարակի շրջանն էր, տեսակցություններն արգելված էին։ Նա էլ կարգ ու կանոնին անասելի հետևում էր։ Տեղափոխվեց Իվանյան, սեպտեմբերի 5-ին իր երդման արարողությունն էր, որին ներկա չենք եղել։ Ասում էր՝ միևնույնն է, գալու եք, ձեզ չեն թողնելու ներկա գտնվել։ Ամեն օր երեկոյան խոսել ենք իր հետ։ Երբ հարցնում էի, թե ինչով է զբաղված, արձագանքում էր՝ շինարարության աշխատանքներ են ընթանում, գնում ենք օգնելու, մի քանի անգամ էլ ասաց, որ խրամատներ են փորում»։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան է Գևորգը զանգահարում մայրիկին և հորդորում՝ իր համարով չզանգահարել։ «Հաջորդ զանգերից արդեն պարզ էր, որ հեռախոսն իր մոտ չէր։ Զանգահարում էր այն ժամանակ, երբ լռություն էր։ Հարցնում էի՝ ինչպե՞ս ես, արձագանքում էր՝ շատ լավ, նորակոչիկներին չեն տանում ռազմաճակատ։ Եղբայրը դրան չէր հավատում։ Միայն ասում էր՝ այստեղ կյանք ու կռիվ է։ Հոկտեմբերի 18-ին զանգահարեց, մի տեսակ ուրախ էր՝ գետում լողացել ենք, հաց կերել։ Հոկտեմբերի 19-ին ենք իր հետ վերջին անգամ խոսել։ Միայն ասում էր՝ իմ զանգած հեռախոսահամարներին չզանգահարեք։ Մեկ էլ հոկտեմբերի 23-ին ինչ-որ մեկը զանգահարեց ամուսնուս. «Ձեր տղան է խնդրել զանգահարել ու ասել, որ ամեն ինչ լավ է»։ Հոկտեմբերի 19-ից մինչև 27-ը փնտրում էինք իրեն ամենուր։ Զանգահարեցինք իր «զամպալիտին», մեկ բառ, և ամուսինս միանգամից տանից դուրս եկավ։ Ասել էին՝ ձեր երեխան Երևանում է»։

Գևորգը զոհվել է հոկտեմբերի 25-ին։ «Իրենց խումբը 14 կամ 15 հոգուց է բաղկացած եղել։ Այդ թիվը հստակ չեն ասում։ Մի քանիսն են ողջ մնացել, մյուսները՝ 11 հոգին, շելի տակ են մնացել և խեղդվել։ Իրենց ուղարկել են այնտեղ, որտեղ պետք է չուղարկեին։ Իրենց ուղարկել են Վարանդա, տղաները հասկացել են, որ այնտեղից հետ չեն գա։ Հոկտեմբերի 19-ին, երբ գնացել են, ջոկի հրամանատարը տղաներին հասկացրել է՝ այնտեղ վտանգավոր է, հնարավոր է՝ հետ չգան։ Դա ես արդեն հետո եմ իմացել»։

Այս փաստերն ունենալով՝ մայրիկը հիմա էլ բազմաթիվ հարցերի պատասխանները չունի։ «Տղաների ընտանիքներին գտա, և ամեն մեկը մի բան է պատմում։ Իրեն փակ են բերել, հայրիկն է գնացել ճանաչելու, ինձ թույլ չի տվել, ես չէի հավատում, որ նա է եղել։ Զինկոմիսարիատից պահանջեցի Գևորգի մարտական ուղին, չտրամադրեցին։ Գրավոր դիմեցի զորամասին՝ հասկանալու համար մանրամասները, թե ինչ ծառայություն է նա իրականացրել։ Նրան նշանառու էին նշանակել, հետո՝ ավագ կապավոր։ Իր զինգրքույկում, երբ մի պաշտոնից հետո նրան մյուսին են նշանակել, չկա կնիք ու ստորագրություն։ Քրեական գործ հարուցեցինք, բայց այն կարճվեց»։

Ապրելու ուժի մասին։ «Կյանքը չի շարունակվում, բայց շարունակում ենք ապրել մեր կրտսեր տղայի համար։ Հիմա նա է շարունակում եղբոր «գործը»։ Ուզում ենք ընտանիք կազմի, երջանիկ լինի, որդի ունենա։ Գուցե դա մեզ համար սփոփանք դառնա։ Չնայած բոլորս ենք հասկանում՝ որևէ մեկը մեր Գևորգի տեղը չի լրացնի։ Գևորգի բացակայությունը կոտրեց մեզ, ընտանիքով մի տեսակ մեկուսացանք։ Կրտսեր որդիս հաճախ է ասում՝ ինչ էլ անում եմ Գևորգի համար, ինձ թվում է՝ քիչ է։ Երկու որդիներս այնքան տարբեր են իրարից, տարբեր բնավորություն ունեին, բայց միշտ իրար համար թև ու թիկունք էին»։

Հ. Գ. - Ավագ կապավոր Գևորգ Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մանկավարժական համալսարան» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԱմենատարօրինակ անհետացած գյուղերը, որոնք մինչև այսօր դատարկ են մնացելԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph Աշխարհի ամենատարօրինակ անհետացումները, որոնք մինչ օրս բացահայտված չենԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանՄոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից Բնակելի շենքի փլատակների մաքրման աշխատանքների ժամանակ կնոջ դի է հայտնաբերվելԻսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Էմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումՀորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջnցների ապoրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ռուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԳնդակի հետևից մտել էր ջուրը․ 9-ամյա տղան խեղդվել է լճակումՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա․ Սինգապուրի վարչապետ շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ)