«Նոան» ԱՄԷ-ում կայացած ստուգողական խաղում զիջեց «Լոկոմոտիվ»-ին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Աբու Դաբիում ընթացող Imagine Live ուսումնամարզական հավաքի շրջանակում Երևանի «Նոան» ստուգողական հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ։
Հանդիպումն ավարտվել է ռուսական թիմի հաղթանակով՝ 2:0։
Խաղի հաշիվը բացվել է մեկնարկից քիչ անց. 6-րդ րոպեին աչքի է ընկել «Լոկոմոտիվի» պաշտպան Եվգենի Մորոզովը։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 37-րդ րոպեին, հարձակվող Նիկոլայ Կոմլիչենկոն կրկնապատկել է «երկաթուղայինների» առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Սա «Նոայի» երկրորդ ստուգողական հանդիպումն էր ընթացիկ մարզական հավաքի շրջանակում: Ինչպես հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում խաղաժամանակ են ստացել նաև հավաքին մասնակցող երկրորդ թիմի ֆուտբոլիստները: Երևանյան թիմը շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



