Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Աստված և իմ երեխաներն են ինձ ուժ տվողը». կամավոր Վարդան Մադաթյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վարդանը կուրսեցուս ընկերն է եղել, այդպես ենք ծանոթացել։ Սկզբում համակրանք չի եղել։ Աստիճանաբար ճանաչելով իր մարդ տեսակը՝ քիչ-քիչ զգացմունքներ առաջացան։ Անկեղծ ասած, երբ ընկերություն էինք անում, շատ էինք վիճում, հույս չունեի, որ ընտանիք կկազմենք։ Բայց նշանվեցինք, մեկ ամիս հետո՝ 2004 թվականին, ամուսնացանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անժելան՝ Վարդանի կինը։ Նշում է՝ այդ ժամանակ միակ դժվարությունը վարձով ապրելն էր։ «Վարդանը հացաբուլկեղենի շատ լավ մասնագետ էր, ուներ նաև երկրորդ մասնագիտություն՝ եռակցող էր։ Երկու մասնագիտացմանն էլ շատ լավ էր տիրապետում։ Սիրով ընտանիք էինք։ Վարդանն իր տեսակով էմոցիոնալ էր, աշխատանքում՝ պատասխանատու, խաբել չէր սիրում, շատ հայրենասեր էր։ Երիտասարդ տարիներին արտերկիր էր մեկնել, բայց ասում էր՝ Հայաստանից այն կողմ ոչ մի տեղ ինձ լավ չեմ զգացել։ Երևանում էր մեծացել, Կոմիտասի պողոտայում էին բնակվել, բայց շատ էր սիրում գյուղը, բնությունը, կենդանիներին։ Քաղաքում էինք բնակվում, հետո տուն գնեցինք Կոտայքի մարզում՝ Նոր Գեղիում։ Նա ուղղակի սիրահարված էր իր այգուն։ Հաճախ եմ մտածում՝ այդքան հայրենասիրությունը, պարզությունն ու ճշտապահությունը միայն Աստծո պարգև կարող էր լինել։ Շատ հարգալից, սիրող ամուսին ու հայր էր։ Ամուսնացած ժամանակ շատ քիչ ենք վիճել»,- ժպտում է Անժելան և հավելում. «Մեր վեճերը հիմնականում երեխաներին էին վերաբերում։ Նա ավելի խիստ էր, ես՝ ավելի մեղմ։ Երեք տղա ունենք։ Մեր ավագ տղաները ծնվեցին երկու տարվա տարբերությամբ, իսկ մեր երրորդ որդին ծնվեց 14 տարվա տարբերությամբ։ Վարդանը շատ էր սիրում աղջիկ երեխա, բայց Աստված մեզ կրկին որդի պարգևեց, և սիրով ընդունեցինք այդ պարգևը։ Երբ տղաներիս պաշտպանում էի, ասում էր՝ ոչ, պետք է տղա մեծանան, շատ խիստ էր դաստիարակում։ Եվ տարիների ընթացքում հասկացա, որ նա իր երեխաներին պատրաստում էր այս կյանքին, հատկապես՝ ավագ որդուս»։

Վարդանը 2016 թվականի ապրիլին կամավոր հիմունքներով մասնակցել է Ապրիլ յան պատերազմին, և Անժելայի համար բոլորովին զարմանալի չէր, որ նա այս պատերազմին էլ կկամավորագրվի։ «Սեպտեմբերի 27- ից սկսած մեր տանը կարծես սուգ լիներ, ամեն տղայի անունը կարդալիս լալիս էինք, Վարդանն իր տեղը չէր գտնում։ Նա կամավորագրվեց, իրենց «Ապրիլ յանի խումբը»՝ հրամանատարի՝ Իշխանի գլխավորությամբ, արդեն հավաքվել էր։ Իրենց հրամանատարը մեկ անգամ այդ ընթացքում գնաց Արցախ, վերադառնալուց հետո կարծես չցանկանար տղաներին տանել մարտի դաշտ, քանի որ տեսել էր, թե այնտեղ ինչ է կատարվում։ Երկրորդ անգամ էլ գնաց, էլի տղաներին իր հետ չտարավ, բոլորը նեղացան։ Ի դեպ, նա էլ է զոհվել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Երեք անգամ Վարդանը գնաց զինկոմիսարիատ, անգամ վիճել էր, թե ինչու իրեն չեն տանում Արցախ։ Վարդանն ուներ 3-րդ կարգի հաշմանդամություն, երկար չէր կարողանում քայլել։ Իրեն ասացի՝ Վարդա՛ն ջան, ո՞ւր ես գնում։ «Գնում եմ կանգնելու և կռվելու համար»»։

Վարդանը հոկտեմբերի 14-ին մեկնել է մարտադաշտ։ Անժելան ասում է՝ միանգամից ամենաթեժ տեղը՝ Ջրական։ «Ջրականն այդ օրերին մսաղաց էր հիշեցնում, մի մասն արդեն հանձնված էր, բայց կազմակերպչական ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում տղաներին այնտեղ էին տարել։ Իրենց հրամանատարը վիրավորվում է, նրան տեղափոխում են հոսպիտալ։ Վարդանը դառնում է վաշտի հրամանատար։ Այդ ընթացքում փոքր տղայիս հետ դեպք պատահեց, հիվանդանոցում էինք։ Վարդանը զանգահարեց, ես էլ մի փոքր իրավիճակը ծանրացնում էի, որ գոնե վերադառնար։ Բայց նա նույնիսկ այդ պատճառով չեկավ. «Գիտես, թե այստեղ քանի հարյուր հոգի է իմ դեմքին նայում, ո՞նց թողնեմ ու գամ»։ Ես էլ իրեն հանգստացրեցի, որ երեխայի հետ կապված լուրջ բան չկա։ Ինձ մեղադրում են, որ կարող էի իրեն հետ պահել, որ չգնա, բայց ինչպես անեի, երբ տեսնում էի՝ նա տանը նստած ինքնաոչնչանում է։ Վերադարձած ընկերներն են պատմում, որ ոգևորում էր բոլորին, հայրենասիրական երգեր էին երգում։ Իր ծառայությունը նա այդ հատվածում էր անցկացրել, բոլոր անկյուններին ծանոթ էր, երբ հարազատներս ինձ հայտնեցին, որ Վարդանն անհետ կորած է, չէի հավատում։ Նա շատ շուտ էր կողմնորոշվում ծանր իրավիճակներում, հուսահատվող չէր։ Վստահ ասում էի՝ հիմա մի տեղից կհայտնվի»։

Վարդանը զոհվել է հոկտեմբերի 18-ին, տուն է վերադարձել... չորս ամիս անց։ ԴՆԹ հետազոտությամբ նրա ինքնությունը հաստատվում է փետրվարի 11-ին։ «Այդ ընթացքում այնքան հակասական բաներ էինք լսում, որ ողջ է, իր հետ եղած տղաները գրկել են, իջեցրել են դիրքերից։ Ինչ-որ հատվածների անուններ էին տալիս, հասնում էինք այդտեղ, թելը կտրվում էր։ Կարմիր խաչը վերջում մտավ Ջրական, իրենց հրամանատարն արդեն ապաքինվել էր, նա էլ էր գնացել Ջրական, որտեղից էլ հենց իրենց դիրքից չորս դի էին դուրս բերել»։

2020 թվականին, դեռ Վարդանին չգտած, ընտանիքում դժբախտություն է տեղի ունենում։ Նրանց միջնեկ որդին է հոսանքահարումից մահանում։ Հայրիկը չիմացավ, որ որդին է մահացել, որդին անմասն մնաց հայրիկի զոհվելու ցավից։ «Շատ լավ ամուսին եմ ունեցել, ասում էի՝ չեմ դիմանա այս ցավին, բայց այդ ընթացքում նաև որդուս կորցրեցի ու ստացվեց՝ դիմացա կրկնակի ցավին։ Ինձ շատ օգնեց իմ փոքր տղան՝ ինձ զբաղեցնելով։ Ավագ որդուս դերը լրիվ ուրիշ էր»։

Ապրելու ուժի մասին։ «Ծանրագույն օրերում իմ հարազատները շատ ճիշտ կողմնորոշվեցին և չեկան մեր տուն՝ իմ գործերն անելու։ Նրանք միշտ իմ կողքին են եղել, բայց օգնեցին հասկանալ, որ շատ անելիք ունեմ։ Շատ լավ հարազատներ ունեմ, բայց գիտակցեցի՝ իմ երեխաներին ես եմ պետք։ Իմ ապրելու ուժը Աստծուց է եկել։ Ինձ Աստված օգնեց։ Եկեղեցիներ էի հաճախում, քահանաների հետ զրուցում։ Բայց ավելի հաճախ իմ տան ներսում հնչած իմ աղոթքն է ինձ օգնել։ Միշտ ռեալ, բաց աչքերով նայել եմ, թե ինչ է կատարվում իմ կյանքի հետ։ Չեմ թմրեցրել ուղեղս։ Այն պահին, երբ հասկացել եմ, որ ծանր հոգեվիճակում եմ, տանս մեջ աղոթք եմ հնչեցրել ու խնդրել, որ Աստված ձեռքս բաց չթողնի։ Աստված և իմ երեխաներն են ինձ ուժ տվողը»։

Հ. Գ.- Վարդան Մադաթյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Նորագավիթի գերեզմանատանը՝ որդու կողքին։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով. «Վեոլիա ջուր» Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման աշխատանքներին Քաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր Կամենդատյան«Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենա Սև Օհանյանի «Իմ մեծ չաղ հայկական ընտանիքը» կատակերգության պրեմիերան Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին Լավրովը չորեքշաբթի կայցելի Նիգեր Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներ Արգենտինայի հավաքականը հաղթեց Եգիպտոսին և դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ Հայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակը «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային» Երասխահուն բնակավայրում գյուղացու աճեցված բերքը հողին է հավասարեցվել Արյունը «մտապահում է» ֆաստֆուդը. գիտնականները տագնապալի կենսաբանական հետք են հայտնաբերել Ֆրանսիայում անոմալ տապը սպառնում է Շամպայնի, Բորդոյի և Բուրգունդիայի խաղողի բերքին G7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերները Հորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից հետո տանկեր է վնասվել Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Ռադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցության Վահան Կոստանյանը և Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգը Toyota-ն Մեքսիկայից տեղափոխվում է ԱՄՆ. Թրամփ Ռյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերը ՆԱՏՕ-ում Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռը «Ուիմբլդոն»․ Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչում է Միջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ Լավրովը մեկնաբանել է Զելենսկու դերասանական անցյալը Անգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար (տեսանյութ) Փարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻ գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների Ինչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԲորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԼիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանՄասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան