400 միլիոն դրամ՝ մշակույթի տան վերակառուցման համար
ՄՇԱԿՈՒՅԹՏաշիրի կենտրոնում գործող ժամանակակից բոլոր հարմարություններով հագեցած մշակույթի կենտրոնը փոխել է քաղաքի, անգամ հարակից համայնքների բնակիչների կյանքը։
1978 թվականին կառուցված ու կիսավեր շենքի հիմնանորոգման աշխատանքները սկսվեցին 2017 թվականին` Կարապետյան ընտանիքի ջանքերով։ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ, շենքի վերակառուցման և անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար ազգային բարերար Սամվել Կարապետյանը ներդրեց շուրջ 400 միլիոն դրամ։
Մշակույթի կենտրոնում ընթերցասերներին միավորում է գրադարանը, տարեցները իրենց հանգիստն ու ժամանցն են անցկացնում հատուկ իրենց համար հարմարեցված սենյակներում, կազմակերպվում են համերգներ, թատերական ներկայացումներ։ Կենտրոնում գործում են տարբեր խմբակներ շախմատի ակադեմիայի դասարան։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



