«Toyota»-ն Արշակունյաց պողոտայում բախվել է բետոնե պաշտպանիչ արգելապատնեշին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03.00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայում վթարված ավտոմեքենա կա։
Ըստ Shamshyan.com-ի՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Նշված պողոտայի թիվ 15 հասցեի մոտ՝ բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին բախված վիճակում հայտնվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենա։
ՊԾ Երևան քաղաքի գնդում պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը, ինչպես նաև՝ արդյոք վթարի հետևանքով որևէ հիվանդանոց քաղաքացի կամ քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ։
Հետևեք մեզ՝ այստեղ



