«Գողական աշխարհի» հետ կապ ունեցող 45 մարդ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանում փետրվարի 2-ից 3-ը «գողական աշխարհին» հարելու մեղադրանքով ձերբակալվել է 45 մարդ, հայտնում է Թբիլիսիի ոստիկանության պետ Վաժա Սիրաձեն։
Մոտ ապագայում ևս 15 անձ քրեական պատասխանատվության կենթարկվի։
Վրաստանի իրավապահ մարմինները հայտնել են արտասահմանում բնակվող «օրենքով գողերի» մասնակցությամբ «քրեական հաշվեհարդարների և վեճերի» ապացույցների հայտնաբերման մասին: Նրանց թվում են Սուլխան Ջափարիձեն (Տվալչերիլիձե)՝ «Սուխո» մականունով, և Պետրե Բաքրաձեն՝ «Պաատա Թբիլիսսկի» մականունով: Նրանք լուծել են անհատների միջև ֆինանսական վեճերը և որոշումներ կայացրել մեկի կամ մյուս կողմի օգտին՝ համաձայն «քրեական ավանդույթների»:
Վաժա Սիրաձեի խոսքով՝ հետաքննությունը նաև պարզել է, որ «օրենքով գող» Ռևազ Ուբիլավան՝ մականունով «Ջվարսկի», իր ընտանիքի անդամների՝ մոր և եղբոր օգնությամբ հեռակա կարգով կազմակերպել է «հաշվեհարդարներ» և կայացրել «քրեական որոշումներ»: Ոստիկանությունը ձերբակալել է նրա մորը և եղբորը:
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել «քրեական աշխարհին անդամակցելու», «քրեական աշխարհի գործունեությանը աջակցելու», «քրեական աշխարհի անդամի հետ կապ հաստատելու» և «օրենքով գողի» կարգավիճակ ունենալու համար: Նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:
Հետևեք մեզ՝ այստեղ



