ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հրապարակում է արել․
«Մեր լույսն ու ջերմությունը այսօր գնաց հավիտենական հանգստի ու խաղաղության…Բարի ճանապարհ, մամ…
Ծանր հիվանդությունից հետո, մահացել է մայրս՝ Հերմինե Հովհաննիսյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Ռոմանոս Մելիքյան 2/10), վաղը՝ 17:30-19:30,
վերջին հրաժեշտը՝ նույն վայրից հաջորդ օրը՝ 11:00-ին»։