Արամ Ա Կաթողիկոսը ԱՄՆ փոխնախագահին կոչ է արել միջամտել, որ Բաքվում պահվող հայերն ազատ արձակվեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծի տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման հարցով։ Այս մասին հայտնում են Մեծի տանն Կիլիկո կաթողիկոսությունից։
«Միացեալ Նահանգներու փոխ նախագահին՝ Ճէյմս Տէյվիտ Վանսի օրեր առաջ գրած յատուկ նամակով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը անոր ուշադրութեան յանձնեց Պաքուի մէջ բանտարկուած Արցախի ղեկավարներուն եւ հայ ռազմագերիներուն ազատ արձակման, ինչպէս նաեւ Արցախի հոգեւոր-մշակութային կոթողներու անվթար պահպանման հարցերը՝ դիմելով անոր անձնական միջամտութեան: Յիշեալ նամակին մէջ Վեհափառ Հայրապետը նաեւ յիշեցուց, որ միջազգային օրէնքը յստակօրէն կը շեշտէ թէ՛ ռազմագերիներու ազատ արձակումը եւ թէ՛ հոգեւոր-մշակութային կոթողներու պաշտպանութեան կարեւորութիւնը:
Յայտնենք, որ արդէն Վեհափառ Հայրապետին նամակը կը գտնուի փոխ նախագահին գրասեղանին վրայ: Ան յառաջիկայ շաբաթ յաջորդաբար Հայաստան ու Ազրպէյճան պիտի այցել է»:
Հետևեք մեզ՝ այստեղ



