Ալվես. Գվարդիոլան ֆուտբոլային Էյնշտեյն է
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը համոզված է, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին», հաջողությունների է հասնելու Անգլիայում:
-Գաղտնիքն այն է, որ Գվարդիոլան յուրաքանչյուր երևույթի տարբեր կողմերից է նայում: Նա ֆուտբոլային Էյնշտեյն է: Գվարդիոլան շատ է սիրում փոփոխություններ: Նա սիրում է տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ հնարավոր է հեղափոխություն կատարել: Չեմ կասկածում, որ Գվարդիոլան հաջողությունների է հասնելու: Նա ցանկանալու է նվաճել բոլոր տիտղոսները, իսկ Անգլիայում դա գնահատում են: Անգլիայի Պրեմիեր լիգան իդեալական տարբերակ է նրա համար,-Ալվեսի խոսքը մեջբերված է «The Times»-ից:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



