«Նախագահ Քոչարյանը Միքայել սրբազանի կողմից գրված որևէ նամակ երբևէ չի ստացել»․ Բագրատ Միկոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԼուր է տարածվել, թե Միքայել սրբազանը բանտարկվելուց հետո նամակներ է փոխանցել «Հայաստան» դաշինքի պատգամավորներին, որոնք վերաբերել են իր՝ քաղաքականություն մտնելուն և իր անձի շուրջ համախմբվելուն։ Ըստ այդ լուրի՝ պատգամավորները փոխանցել են Ռոբերտ Քոչարյանին, Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսին, կաթողիկոսն էլ, իբրև, զարհուրել է։
Yerevan.Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ այդ անհայտ նամակների վերաբերյալ լուրի իսկությունը պարզելու համար։
«Իհարկե՝ սուտ է։ Նախագահ Քոչարյանը Միքայել սրբազանի կողմից գրված որևէ նամակ երբևէ չի ստացել, հետևաբար որևէ մեկին, ներառյալ Վեհափառին, չէր կարող փոխանցել»,- պատասխանեց Բագրատ Միկոյանը։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



