Թուրքիայում 30 քուրդ զինյալ է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Ջիզրե շրջանում երեկ իրականացված ռազմական գործողության հետևանքով 30 քուրդ զինյալ է սպանվել։
Ինչպես տեղեկացրել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը, սպանվածները Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի անդամներ են։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ջիզրեի 7 տարբեր շենքերում իրականացված գործողությունից հետո հայտնաբերվել են 30 զինյալների դիեր։
Կան նաև ձերբակալվածներ։ Առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։
Վերջին շրջանում մարտերը թուրք ուժայինների ու քուրդ զինյալների միջև շարունակվում են։ Երկու կողմերից էլ զոհերի ու վիրավորների մասին է հաղորդվում։
Նշվում է, որ վերջին շրջանում իրականացված գործողությունների արդյունքում 654 քուրդ զինյալ է սպանվել։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



