Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, ինչ կատարվում է այստեղ, անհավատալի է»,-նախօրեին Աբու Դաբիում Իլհամ Ալիևի հետ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ստանալու առթիվ ունեցած ելույթի հենց սկզբում նշեց ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Այո, այս դեպքում նրա հետ չհամաձայնել չի կարելի. դա իսկապես անհավատալի մի եղելություն է ու կատարված փաստ: Բայց... Անհավատալի է հենց այն իմաստով, որ նման մրցանակաբաշխությանը «ձեռք ձեռքի տված» մասնակցում են նրանք, ովքեր դարձան պատերազմի, հազարավոր զոհերի, Արցախի հայաթափման պատճառ: Այսինքն, ստացվում է, որ մրցանակաբաշխության հանձնաժողովը այդպիսով ընդունեց, որ նրանք «մարդկային եղբայրնե՞ր» են: Զի՛լ «եղբայրություն» է, ոչինչ չես ասի:

Բայց ասելիք շատ կա: Օրինակ՝ այն, որ սույն մրցանակային «եղբայրության» հաջորդ իսկ օրը Բաքվի դատարանը շինծու «դատավարության» արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտեց 2023-ին Արցախի բռնի հայաթափման ժամանակ ապօրինի պատանդառված արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, մասնավորաբար՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին:

ԼՂՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեցին «տեխնիկական պատճառներով». 65 տարին լրացած անձանց «ցմահ» պատժաչափ չի տրվում: Եվս 8 պատանդ դատապարտվեց 15-19 տարվա ազատազրկման:

Այսինքն՝ փետրվարի 4-ին «մարդասիրության» և «խաղաղության» մրցանակ, իսկ հաջորդ օրը, ահա, այսպիսի թշնամական ակտ: Բնականաբար, պատահական ոչինչ չկա, հակառակը՝ երևի թե ամենը հստակ պլանավորված էր: Ի՞նչ է, հայատյաց ու ցեղասպանական ոճրագործ Ալիևը չգիտե՞ր, թե իր դատարանն իր ցուցումով որ օրը ինչ վճիռ է ընդունելու:

Ինչ վերաբերում է Փաշինյանի իշխանությանն ու ՔՊ-ին, ապա Ալիևի արածից հետո, ինչպես ասվում է, գնա ու փորձիր համոզել, թե այդ ամենը նորից պայմանավորված չի եղել, ինչի մասին ակնարկում են սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր, փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ: Բայց դա էլ դեռ մի կողմ:

Հիմնականը. սա՞ է ձեր «խաղաղությունն» ու «բարի կամքի» դրսևորումը:

«Այն, ինչ կատարվում է այստեղ, անհավատալի է: Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու Մարդկային եղբայրության «Զայեդ» պատվավոր մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության»:

Խաղաղությո՞ւն...

Ու մրցանակային շեյխավայել հարթակին կանգնած էին երկու ամենաուղիղ ու անմիջական պատասխանատուները 2020 թվականին, նաև հաջորդող տարիներին տեղի ունեցած պատերազմական ու մարտական գործողությունների, որոնց հետևանքով թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից հազարավոր զինվորներ են զոհվել: «Եղբայրության» մրցանակ են ստանում: Օրինակ՝ Ալիևն ինչի՞ համար է ստանում այդպիսի մրցանակ. քաղաքացիական բնակչության կյանքը վտանգելու և մահերի՞, էթնիկ հիմքով 150 հազար հայ մարդկանց սովի ու շրջափակման մատնելո՞ւ, հայերին իրենց բազմահազարամյա բնօրրանից զանգվածային տեղահանության և բռնագաղթի՞, հայկական եկեղեցիներն ու գերեզմաններն ավերելո՞ւ, անօգնական մնացած ծեր հայ մարդուն մորթելո՞ւ, ինչի՞ համար:

Իսկ Նիկոլ Փաշինյանն ո՞ւմ երեխաների կյանքի, զրկանքների ու հայրենազրկման հաշվին է մրցանակ ստանում: Ժամանակին ականավոր քաղաքական գործիչներից մեկի կրեդոն էր՝ «խաղաղություն՝ ամեն գնով, նույնիսկ եթե այդ գինը ապագա պատերազմն է»:

Վերջապես՝ մտածում ես, թե ինչի՞ համար էր շնորհավորում Ալիևին ու Ադրբեջանի ժողովրդին Նիկոլ Փաշինյանը, կամ քպականների վերնախավն ինչո՞ւ էր գրեթե միաբերան շնորհակալություն հայտնում Ալիևին: Մտածելու բան է, չէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնակարանը կարող է չանցնել ժառանգներին․ նոր կարգ՝ 2027-ից Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերԵրևանում 21-ամյա վարորդը «Nissan»-ով բшխվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Բժիշկը ծննդատանը վերցրել է սիրուհու երեխային ու հեռացելԿանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Հայաստանը չի ծանուցել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի մասին. Սերգեյ ԼեբեդևՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ղեկավարի հարվածներից հետո աշխատակիցը կոմայի մեջ է ընկելԸնդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան Ռուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 10-ի դրությամբ Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»Կալանավայրում մահացել է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը Վթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ․ գազ չի լինի որոշ հասցեներում «ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները Խոշոր վթար՝ Երևանում, ճակատ ճակատի բախվել են «Hyundai» և «Chevrolet», վարորդները տեղափոխվել են հիվանդանոցԱբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները կմեկնարկեն Երևանի ժամանակով 11։50-ին Տաք օրեր՝ Հայաստանում2 զինծառայnղի մեղադրանք է ներկայացվել ծառայակցին անզգուշությամբ ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով. ՔԿ «Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութ«Ամեն ինչի վերջը» վեպի հեղինակ 81-ամյա Մայքլ Ջոն Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը Թրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»«Իսրայելը պաշտպանված է». Թրամփը՝ Իրանի մասին ԵՄ-ն միլիոններ է հատկացնում. Ուկրաինային աջակցող ռազմական առաքելության մանդատը երկարաձգվել է Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ 23-ամյա Ալկարասը նվաճել է կարիերայի 29-րդ տիտղոսը Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ Հայաստան