Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը գործող իշխանություններից վերջնականապես ազատելու նպատակ դրած ընդդիմադիրները, շատ փորձագետների կարծիքով, իրենց առաջ պետք է ունենան առնվազն երկու հրամայական՝ սթափ գնահատել իրողությունները, սեփական հնարավորությունները և ուժերը, ամեն ինչ անել՝ ընտրողների ձայների փոշիացում թույլ չտալու համար:

Այս դեպքում խոսքն առավելապես այն ուժերի, շրջանակների, գործիչների մասին է, որոնք դիրքավորված են որպես հստակ հակաիշխանական, բայց որոնք իրականության մեջ քվեարկության ժամանակ կանխատեսելիորեն կստանան ձայների առավելագույնը 1-2, մասնակի դեպքերում՝ միգուցե 3 տոկոսը: Եթե նման ուժերը առանձին գնան ընտրությունների, ապա դա աշխատելու է միայն Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի օգտին: Նման՝ քիչ տոկոսներ ունեցող ուժերի առանձին մասնակցությունը հանգեցնելու է ընդամենը այն բանին, որ հակաիշխանական տրամադրված ընտրազանգվածի ձայները փոշիանան: Իսկ դա ձեռնտու է բացառապես օրվա իշխանությանը, այն է՝ Փաշինյանին ու նրա ՔՊ-ին:

Առհասարակ, առաջիկա ընտրությունների հետ կապված՝ ընդդիմադիր ուժերի առաջ կանգնած խնդիրները մի քանիսն են, և դրանք բոլորն էլ խիստ կարևոր են: Առավել ևս կենսական է, որպեսզի հնարավորինս հստակ և փոխընդունելի լուծումներ գտնվեն:

Խնդիրներից առաջինն այն է, որ քվեարկությանը մասնակցեն հնարավորինս շատ ընտրողներ: Եթե մասնակցության ցուցանիշը մնա 50 տոկոսի սահմաններում կամ ավելի ցածր, ապա իշխանության վերարտադրվելու շանսերը կմեծանան: Եվ հակառակը, եթե հաջողվի մոտիվացնել հնարավորինս շատ մարդկանց և մասնակցության ցուցանիշը հատի 60 տոկոսի շեմը, ապա կմեծանա իշխանափոխության հնարավորությունը:

Երկրորդ խնդիրը մի քիչ ավելի բարդ է. ինչպե՞ս անել, որ հանրության բողոքական տրամադրություններն ու ակտիվացած ընտրողների ձայները չփոշիանան, այլ դրսևորվեն, այսպես ասենք՝ կոնսոլիդացված (համախումբ): Այսինքն, ինչպես հասնել այն բանին, որ հակաիշխանական տրամադրված հանրության ձայներն ազատ քվեարկությամբ բաշխվեն խորհրդարան անցնելու իրական շանս ունեցող 3-4 իրական ընդդիմադիր ուժերի, դաշինքների միջև ու, հասկանալի է, չփոշիանան:

Ի վերջո, ընտրողներին էլ պետք է հասկանալի լինի, որ «հավեսի համար» կամ «ինքնատիպ երևալու» մղումով ինչ-որ էկզոտիկ ուժի կամ ոչ անցողիկ որևէ ուժի օգտին տված ձայնը կնշանակի քվեարկել ուղիղ Փաշինյանի օգտին, որքան էլ որ այդ ընտրողը վերջինիս պատճառով և նրա ձայնը չլսելու համար... պատուհանից դուրս է նետել հեռուստացույցը:

Բայց թե՛ մեկ, թե՛ մյուս խնդրի հետ կապված անելիք ունեն առաջին հերթին քաղաքական ուժերը, կուսակցությունները, կուսակցական գործիչներն ու քարոզիչները:

Ի դեպ, կուսակցությունների մասին՝ մի փոքր աքսիոմատիկ ձևակերպումներով: Երբ որ ձևավորվում է քաղաքական ուժ, նրա գլխավոր խնդիրն է՝ իրագործել նախընտրած գաղափարախոսության հիման վրա կազմված ծրագիրը: Իսկ դրա համար ցանկացած ուժ ձգտում է գալ իշխանության: Դեմոկրատական համակարգերում դրա հնարավորությունն ընտրություններն են: Այսինքն, ցանկացած ուժ մասնակցում է ընտրություններին՝ ձգտելով գալ իշխանության, ինչը միանգամայն բնական է: Նմանապես բնական են բոլոր ուժերի ու գործիչների հայտարարությունները, որ իրենք ուզում են գալ իշխանության և ունեն դրա հնարավորությունը: Դա՝ արդեն ժանրի կանոններով: Բա հո որևէ մեկը չի ասի, թե մտել է ընտրապայքարի մեջ, որպեսզի պարտվի, գրավի վերջից երկրորդ տեղը: Ցանկացած ուժ, որը մասնակցում է ընտրապայքարի, պետք է ձգտի գալ իշխանության: Սա, ինչպես ասվում է, ստանդարտ պայմաններում ու նաև՝ քաղաքագիտության ու քաղաքական պայքարի այբուբենի համաձայն:

Բայց նախ՝ Հայաստանում ոչ ստանդարտ իրավիճակ է: Ու դրանով արդեն շատ բան ասված է: Իրական ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ իրենց բոլորի նպատակն է Նիկոլ Փաշինյանին գահընկեց անելը կամ պարզապես ՔՊ-ին իշխանությունից զրկելը:

Բայց այստեղ էլ կան էական նրբություններ: Եվ սա արդեն երկրորդ «բայց»-ն է. մի բան են ցանկությունները, ձգտումներն ու նպատակները, մեկ այլ բան են իրականությունը հաշվի առնելու, իրականությունը և սեփական հնարավորությունները համարժեք ընկալելու, գնահատելու կարողությունն ու անհրաժեշտությունը: Հատկապես սեփական հնարավորությունների ռեալ, իրատեսական գնահատումը Հայաստանում ոչ մեկին չի խանգարի:

Ակնհայտ է, որ Հայաստանում այսօր կան առավելագույնը մեկ ձեռքի մատների վրա հաշված քաղաքական ուժեր, որոնք ինքնուրույն ունակ են հաղթահարել անցողիկ շեմը: Դեռ չենք խոսում՝ իշխանության հասնելու մասին: Առանձին, առանց կոալիցիա կազմելու իշխանություն վերցնելու հնարավորություն ունեցողների թիվն ավելի փոքր է:

Ու հատուկ չենք ցանկանում որևէ ուժ անվանապես հիշատակել: Հարցն անվանումները չեն: Խոսքը երևույթի և խնդրի մասին է: Այստեղ կարևորը խնդրի լուծումն է:

Ու քանի որ հիմա արդեն խոսվում է դաշինքներ կազմելու մասին, ակնհայտ է, որ այն քաղաքական ուժը, որն, ըստ էության, սթափ կգնահատի իրողություններն ու իր շանսերը՝ հաղթահարելու անցողիկ շեմը, պետք է միանա ընդդիմադիր բլոկներից մեկնումեկին: Նշեցինք արդեն, որ նման պարագայում առանձին մասնակցել, 1 կամ 2 տոկոս ձայն տանելն ընդամենը կնշանակի իշխանության ջրաղացին ջուր լցնել, նպաստել ձայների փոշիացման, իսկ դա ձեռնտու է միայն Փաշինյանին ու ՔՊ-ին:

Հատկապես փոքր կամ սահմանափակ ռեսուրսներ ունեցող ուժերի, 1, 2, 3 տոկոս ձայն տանող գործիչների հետ կապված արժե նկատել. երկիրը ՔՊ-ից ազատելու հրապարակային ձգտումներն, իհարկե, լավ բան են, բայց դեռևս ոչ մեկին չի հաջողվել սեփական գլխից վեր ցատկել: Ռեալ է պետք նայել իրականությանը, առերեսվել այդ իրականության հետ ու անել համարժեք հետևություններ:

Այս հարցում, կարծում ենք, այսպես ասած՝ «խոշորներն» էլ ունեն որոշակի անելիք: Վատ չէր լինի, որպեսզի միավորման, ուժերի համախմբման նախաձեռնողն իրենք լինեն: Դա միանգամից երկու խնդիր կլուծի. առաջինը՝ պարզ կդառնա, որ երկիրը փաշինյանական իշխանությունից ազատելու համար բոլորը կամ մեծ մասը իսկապես պատրաստ են գործակցել ու փաստացի համագործակցում են: Բացի այդ, ներգրավվելով խորհրդարան անցնելու և իշխանություն ձևավորելու իրական հնարավորություն ունեցող դաշինքներից մեկնումեկի հետ, վերոնշյալ փոքր ուժերի ներկայացուցիչները շատ ավելի ինտենսիվ և ակտիվ կդրսևորվեն:

Ի վերջո, մի բան է, երբ մտնում ես պայքարի մեջ, բայց ինքդ էլ գիտես, որ լուրջ տոկոսներ ստանալը խնդիր է, և բոլորովին այլ բան է, երբ տեսնում ես, որ պայքարում ես երկրորդ, երրորդ, իսկ հնարավոր է՝ հենց առաջին տեղը գրավելու շանս ունեցող դաշինքի կազմում:

Մի խոսքով, խոշոր բևեռներից դուրս ցանկացած մանր-մունր մասնակցություն (խոսքը իշխանության սատելիտ ուժերի մասին չէ, այլ նրանց, որոնք հանդես են գալիս որպես իրական ընդդիմադիր) ուղիղ աջակցություն կլինի գործող իշխանություններին...

Հ.Գ.-Հա, ու ամենակարևորը, որ պետք է ապահովեն ընդդիմադիր հիմնական բևեռները, երբեք, որևէ պարագայում միմյանց վրա «բոչկա չգլորելն» է, այսինքն, միմյանց վրա չհարձակվելը: Գոնե այս հարցում կարելի է միասնական լինել: Սա առանձնահատուկ ենք շեշտում, քանի որ հիմա արդեն որոշ դեպքերում ակնհայտ նկատվում է ընդդիմադիր ուժերի թիրախավորում ընդդիմադիր ուժերի կողմից: Գոնե մի 5 ամիս հարկավոր է մի կողմ դնել փոխադարձ անտանելիությունը, զերծ մնալ այս կամ այն ուժին, գործչին «կծելու» սովորությունից մի 0,000001 տոկոս ավելի ձայն ստանալու հույսով:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանԵլիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը Փաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՈւկրաինան երկու առանձին պետությո՞ւն կդառնաՌոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունըՖիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը Եվրոպացիների մասնակցությունն Աբու Դաբիի բանակցություններին նախատեսված չէ, թող նստեն հյուրանոցում․ Լավրով Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով 35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին ՀԱՊԿ-ի դուռը Հայաստանի համար չի փակվում. Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս չեն վտարելու. Լավրով Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Թուրքիայից նոր հայտարարություն Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըՀնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար. Կոնջորյան Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըՎարորդներին զգուշացնում են՝ տեսախցիկներ են տեղադրվել․ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել կանոնները Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հացաբուլկեղենի արտադրական գործունեությունը Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Իսպանիայում պայթյուն է որոտացել․ կա զոհ և ծանր վիրավորներ Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանԺառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքըՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբԲուլղարիայում շուրջ 50 ավտոմեքենայի բախման հետևանքով 5 մարդ է զոհվել Քրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵ«Բավարիա»-ի աստղի ապագան վտանգվшծ է. ֆուտբոլիստը կարող է ավարտել կարիերան Այսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Իսպանիայի Օվիեդո քաղաքի թաղամասերից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա զnհ և վիրավnրներ