Երևան, 26.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում։ Նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ։ 2025 թվականի մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքը արտահանել Եվրոպական միության երկրներ։ Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ձուկ և ձկնամթերք արտահանող տնտեսվարողները ԵՄ չափանիշներին համապատասխանելու դեպքում պետք է հայտ ներկայացվի Եվրոպական Միության Առևտրի և վերահսկման մասնագիտական (TRACES) համակարգում գրանցվելու համար: Ներկայումս Եվրոպական միության երկրներ արտահանելու նպատակով հետաքրքրություն են ցուցաբերել մի քանի ընկերություններ։

Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի ընդունած կանոնակարգերով սահմանված պահանջները ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դառնալու համար պետք է անցնեն որոշակի իմպլեմենտացման գործընթաց։ Այս համատեքստում, որպեսզի հնարավոր լինի կառավարության որոշման նախագծերում սահմանել Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանման ընթացակարգը և Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանման նպատակով՝ ԵՄ կանոնակարգերին համապատասխան ձկնաբուծական տնտեսություններին և ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին ներկայացվող պահանջների հաստատումը և ստուգումների իրականացումը, անհրաժեշտ է օրենքի 6-րդ հոդվածում կատարել լրացում՝ սահմանելով համապատասխան լիազորող նորմերը, ինչպես նաև հիմք ընդունելով այն փաստը, որ արտադրությունը տնտեսական գործունեություն է, ապա վերջիններիս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով, ուստի անհրաժեշտ է զուգահեռ դրույթներ սահմանել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում։

Հաշվի առնելով հարցի կարևորությունը և հրատապությունը, այն նոր հնարավորություն կընձեռի արտադրողներին նոր շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ, առաջարկվում է նախագծերի փաթեթը համարել հրատապ և անհետաձգելի։

Օրենքների նախագծերի ընդունումից հետո հնարավոր կլինի մշակել և կառավարության հաստատմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագծերի փաթեթը, որով ազգային օրենսդրությամբ կտեղայնացվեն Եվրոպական Միության կանոնակարգերի պահանջները, ինչը երաշխիք կհանդիսանա Եվրոպական միության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար՝ միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Նա Նոելիան է և այսօր նա կմահանաԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը «Սուրենս ինձ միշտ ասում էր՝ մայր իմ անուշ ու անգին, այնպես եմ կարոտել այդ բառերին». Սուրեն Կիրակոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ»Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար կալանավորվածը փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանն էՍահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ»Խելացի տան արժեքը Հայաստանում «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Իրանը վերանայում է ԱՄՆ-ի hրադադարի ծրագիրը, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել hակամարտությունը մեղմելու համար. Արաղչի Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ»Բելառուսը և ԿԺԴՀ-ն բարեկամության պայմանագիր են ստորագրել Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը. «Փաստ»Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ»Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ»Ժողովուրդը Եկեղեցու հետ է. ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ»Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ռուսաստանից դեպի Հայաստան ՏՏ ծառայությունների արտահանումը մոտեցել է 250 մլն դոլարի Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Ռուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ Զելենսկի Իրանը բարեկամ երկրների նավերին թույլատրել է անցնել Հորմուզի նեղուցով. Արաղչի Գավառում ձերբակալել են Նորատուսի երկու բնակչի Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը գեղասահքի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար կալանավորվածը փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանն է Համընդհանուր ապահովագրություն 2026․ ո՞րքան է վճարում բուժառուն Սպիտակ տունը դեռ չի ստացել Իրանի կողմից բանակցությունների վերաբերյալ պաշտոնական մերժում. Բարաք Ռավիդ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել Ծափաթաղում 3-ամյա տղայի կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի շարքերը Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԻ՞նչ եղանակ է սպասվում մարտի 26-ից 30-ը Երկու օր հետո կհոսպիտալիզացվենք ու կսկսենք բուժումը. Գոռ Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել Գազ չի լինելու մարտի 26-ին և 27-ին «Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհը մեկուսացվել է Ես ու Մանոն ուզում էինք բաժանվել. Սարգիս Գրիգորյանն անկեղծացել է Այլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանԻնչպես է Պուտինն առաջ անցել Թրամփից․ ԶԼՄ Միլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Թրամփը արձագանքել է Քուվեյթի կողմից երեք ամերիկյան կործանիչների խոցմանը «Բարսելոնան» նախընտրում է վաճառել Տորեսին, այլ ոչ թե հրաժեշտ տալ Ռոբերտ Լևանդովսկիին Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԻրանը պնդում է, որ ամերիկյան լրտեսական ինքնաթիռը 2,5 միլիոն դոլարի վնաս է կրել Իրանի զինվորականները հայտարարել են, որ ոչնչացրել են Մերձավոր Արևելքում տեղակայված բոլոր ամերիկյան բազաները Կանազ մշակույթի տանը բռնկված հրդեհի վայրում արդեն 11 մարտական հաշվարկ է աշխատում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին