Լավ հանդիպում էր, մրցում էին երկու շատ ուժեղ թիմեր․ Սպերցյանը՝ «Զենիթի» հետ խաղի մասին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կիսվել է տպավորություններով ՌՊԼ-ի Winline Ձմեռային գավաթի շրջանակում Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից հետո (3:0):
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ թիմերը գտնվում են տարբեր ֆիզիկական կոնդիցիաներում, սակայն կարևորել է ցուցադրած կարգապահությունը։
«Լավ հանդիպում էր, մրցում էին երկու շատ ուժեղ թիմեր։ Որակյալ խաղ ստացվեց, շարժվում ենք առաջ։ Կարծում եմ՝ թիմերը գտնվում են տարբեր ծանրաբեռնվածության տակ, բայց, ընդհանուր առմամբ, կարգապահ խաղացինք։
Դեռ պետք է մարզավիճակ հավաքել, դա նորմալ է։ Մենք այստեղ դեռ երկու շաբաթ ունենք, ուստի ժամանակ կա»,- ասել է Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի Ձմեռային գավաթն անցկացվում է 2023 թվականից։ Առաջին երկու մրցաշարերում հաղթել է «Սպարտակը», իսկ 2025-ին հաղթող է ճանաչվել «Զենիթը»։
Ընթացիկ մրցաշարում անցկացրած երկու խաղից հետո «Կրասնոդարը» վաստակել է 4 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հետևեք մեզ՝ այստեղ



