Հարբած ծեծկռտուք. Իրար հարվածել են բռունցքներով, ծաղկամանով ու շշով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Փետրվարի 11-ին, ժամը 2.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխի սալջարդ վերք, քերծվածքներ, հարբած վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 49-ամյա Արթուր Ժ.-ն եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փետրվարի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, 41-ամյա Գեւորգ Թ.-ի տանը, վիճաբանության ժամանակ, վերջինս ձեռքերով եւ ծաղկամանով հարվածել է Արթուր Ժ.-ի դեմքին եւ գլխին` պատճառելով վնասվածքներ:
Գեւորգ Թ.-ն հաղորդում է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ Արթուր Ժ.-ն ծաղկամանով եւ ապակյա շշով հարվածել է իր դեմքին եւ գլխին` պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



