Ավստրիացի միլիոնատերը որոշել է առաջադրվել նախագահի պաշտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրիացի միլիոնատեր եւ սեփական ռեալիթի շոուի մասնակից Ռիխարդ Լուգները հայտնել է նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին: Ընտրությունները կայանալու են ապրիլի 24-ին:
Հաջողակ 83-ամյա գործարարը որոշել է առաջադրվել որպես անկախ թեկնածու: Նա նշել է, որ իրեն ոգեշնչել է ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփի օրինակը:
«Ես ժողովրդի մարդ եմ եւ հաջողակ գործարար: Միայն իմ սեփական ուժերով ես 40 տարի շարունակ ստեղծել եմ իմ կայսրությունը՝ շինարարական ընկերություն՝ 7 հարյուր աշխատակիցներով, առեւտրի կենտրոն՝ ավելի քան 4 հազար աշխատատեղերով: Ես 700 աշակերտ եմ կրթել եւ պետական գանձարան 60 մլն եվրո հարկ եմ մուծել»,- ասել է Լուգները տեսաուղերձում, որը հրապարակել է համացանցում նրա պաշտոնական էջը, փոխանցում է RIA Novosti-ն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



