Կրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը որսորդական հրացանից կրակոցներ է արձակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Oգոստոսի 24-ին կրակոցներ են հնչել Վայոց ձորի մարզում։ Այդ մասին փետրվարի 2-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությա Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2025 թվականի օգոստոսի 24-ին Հորս բնակավայրում գտնվող «La Seasons» կոչվող հանգստյան գոտում հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկության` այդ օրը Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Վահե Ս․-ն, գտնվելով Հորս բնակավայրում գտնվող` իրեն պատկանող «La Seasons» կոչվող հանգստյան գոտում, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով նույն հանգստյան գոտու զրուցարանում գտնվող անձանց նկատմամբ, ճաշկերույթի ժամանակ ընկերոջը` Վայոց ձորի մարզի բնակիչ 36-ամյա Խաչիկ Վ․-ին պատկանող «ՄՌ-155» տիպի, 12 մմ տ/չ, մեկ փողանի որսորդական ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել։Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։
Հետևեք մեզ՝ այստեղ



