Ուկրաինան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ ուկրաինացի և ռուսաստանցի առաջնորդները պետք է անձամբ հանդիպեն՝ խաղաղ բանակցությունների մնացած ամենաբարդ հարցերը քննարկելու համար։
«Միայն Թրամփը կարող է կանգնեցնել պատերազմը»,- Reuters գործակալությանն ասել է Սիբիգան։
Ըստ նրա, 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրից, որն ընկած էր վերջին եռակողմ բանակցությունների հիմքում, չլուծված է մնացել ընդամենը «մի քանի» հարց։
«Դրանցից առավել նուրբ ու բարդ հարցերը պետք է դիտարկվեն առաջնորդների մակարդակով։ Իմ գնահատմամբ՝ ազդակ կա։ Անհրաժեշտ է ամրապնդել կամ մոբիլիզացնել այդ խաղաղ ջանքերը, և մենք պատրաստ ենք արագացնել գործընթացը։ Անձամբ ես այս փուլում չեմ հավատում առանց ամերիկացիների անվտանգության որևէ ճարտարապետության գոյությանը... Նրանք պետք է լինեն մեզ հետ, և նրանք արդեն աշխատում են այդ ուղղությամբ։ Սա հսկայական ձեռքբերում է»,- ասել է նախարարը։
Նա նաև հայտարարել է, որ խաղաղ կարգավորման ընթացքում Ղրիմի կամ Դոնբասի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը ճանաչելու ցանկացած երկրի որոշում կլինի «իրավաբանորեն անվավեր»։
Հետևեք մեզ՝ այստեղ



