Հարբած ծեծկռտուք. Իրար հարվածել են բռունցքներով, ծաղկամանով ու շշով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 11-ին, ժամը 2.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխի սալջարդ վերք, քերծվածքներ, հարբած վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 49-ամյա Արթուր Ժ.-ն եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փետրվարի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, 41-ամյա Գեւորգ Թ.-ի տանը, վիճաբանության ժամանակ, վերջինս ձեռքերով եւ ծաղկամանով հարվածել է Արթուր Ժ.-ի դեմքին եւ գլխին` պատճառելով վնասվածքներ:
Գեւորգ Թ.-ն հաղորդում է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ Արթուր Ժ.-ն ծաղկամանով եւ ապակյա շշով հարվածել է իր դեմքին եւ գլխին` պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



