Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, իսկ այսօր արդեն նա Երևանից կմեկնի Ադրբեջան՝ Բաքվում Ալիևի հետ հանդիպման ու քննարկումների: Վենսի այցը, արժե նկատել, առնվազն Երևանում որոշակի աժիոտաժային մթնոլորտ էր ձևավորել, չնայած անցած տասնամյակներում Հայաստանը ոչ մեկ խոշոր տերության ղեկավարների է բարեհաջող հյուրընկալել և ճանապարհել: Ճիշտ է, կոնկրետ Միացյալ Նահանգների առումով փոխնախագահ Վենսը ամերիկյան ամենաբարձրաստիճան գործիչն է, որ ժամանել է Հայաստան, բայց ԱՄՆ փախնախագահի այցի հետ կապված «ուղեկից» տեղեկությունների տարափը իսկապես «աղմկոտ» էր:

Ջեյ Դի Վենսի այս այցի և դրա հնարավոր հետևանքների հետ կապված մանրամասնություններին անդրադառնալու առիթներ, անշուշտ, առաջիկայում դեռ ունենալու ենք: Ամբողջական՝ Երևան-Բաքու երեքուկես օրվա այցից հետ: Իսկ մինչ այդ ոչ պակաս ուշագրավ են Միացյալ Նահանգների երիտասարդ փոխնախագահի բուն այցն ինքնին ու այդ այցի հետ կապված սպասումները:

Առաջինն, ինչ միանգամից ուշադրություն գրավեց, հասարակական-քաղաքական շրջանակներին համակած, եթե կարելի է այդպես ասել՝ «վենսացավն» էր: Սկսվեց ԱՄՆ փոխնախագահին ուղղված դիմումների, նամակների, հորդորների, խնդրանքների շարք, եթե չասվի՝ տարափ: Հարկավ, մի կողմից՝ դա որոշ հեգնական արձագանքի գայթակղություն է առաջացնում, և կարող են լինել նման ընկալումներ: Բայց դա միայն մակերեսային մոտեցման դեպքում: Իրականում այս երևույթն ունի մի շարք նրբերանգներ, որոնք արժե դիտարկել ավելի հանգամանորեն:

Նախ՝ իրականության մեջ մեր հասարակական, քաղաքական միջավայրը նոր չէ, որ այդպիսին է դարձել: Նախկինում էլ, երբ որևէ խոշոր տերության ղեկավար, լինի դա Ռուսաստանը, Ֆրանսիան կամ մեկ այլ երկիր, գալիս էր Հայաստան, էլի ամենատարբեր շրջանակներ որոշակի հարցերով նրանց դիմելու մղումներ էին դրսևորում: Դա, առհասարակ, նորմալ է: Բայց մեր իրականության պարագայում հարցն այն է, որ չենք դադարում ամեն ինչը օտար երկրի կամ գերտերության որևէ պաշտոնյայի հետ կապել: Այ, հիմա նրան կդիմենք այս կամ այն հարցով, նա կասի՝ «օ-քեյ», և ամեն ինչ լավ կլինի: Սա՝ ընդհանուր առմամբ:

Մյուս հատկանշական հանգամանքն այն է, որ առկա վիճակում իսկապես էլ ԱՄՆ փոխնախագահին դիմելու հարցեր կան: Առավել ևս, երբ ԱՄՆ-ն, ի դեմս Վենսի ու երկրի ղեկավար Դոնալդ Թրամփի, դիրքավորվել է որպես հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորող, խաղաղություն հաստատող, գրեթե՝ «խաղաղության աղավնի»: Գումարած՝ «Թրամփի ուղի»-«թուրանական միջանցքի» պարագան, որի շահառուի դերում նույն ԱՄՆ-ն է՝ TRIPP-ի շահագործման ընկերության 2/3 բաժնեմասով:

Իսկ հարցերն առավել քան էական են: Առաջինը՝ Ալիևի ռեժիմի կողմից ապօրինի գերված և պատանդի վիճակում պահվող հայերն են, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այն հայ գործիչները, որոնց նախօրեին Բաքվի դատարանը դատապարտեց 15 տարույց մինչև ցմահ ազատազրկման՝ թատերական «դատավարությունից» հետո: Իսկ էլ ո՞ւմ կարող էին դիմել Հայաստանի ու հայ քաղաքական, հասարակական, նաև հոգևոր գործիչները, եթե ոչ հենց ԱՄՆ փոխնախագահին, որպեսզի միջնորդի, որ Ալիևը ազատ արձակի պատանդառված հայերին:

Առհասարակ, դա Հայաստանի իշխանության, Հայաստանի կառավարության պարտականությունը, պարտքն ու հանձնառությունն է: Բայց եթե Նիկոլ Փաշինյանը ոչ մի տարբերակով այդ հարցերին չի անդրադառնում, եթե նա գերադասում է Ալիևի հետ «եղբայրական» մրցանակ ստանալ և ծպտուն չհանել պատանդառված հայերի ու նրանց ճակատագրի մասին, բնականաբար, մնում է դիմել «կարգավորման» վկա պետության՝ ԱՄՆ-ի ղեկավարությանը: Իսկ փոխնախագահ Վենսի այցից ավելի հարմար առիթ դրա համար դժվար է պատկերացնել:

Երկրորդ խումբ հարցերը, որ ուղղվում են ԱՄՆ փոխնախագահ Վենսին, կարելի է ասել, որ նույնիսկ ամոթալի են, բայց փաշինյանական ռեժիմը այլ տարբերակ չի էլ թողել: Խոսքը Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների, առհասարակ՝ Եկեղեցու դեմ գործադիր իշխանության կողմից իրականացվող համակարգված ռեպրեսիաների, ճնշումների ու հալածանքների մասին է, ներառյալ՝ եպիսկոպոսների հանիրավի ու զանգվածային կալանավորումները, զանգվածաբար բարձրաստիճան հոգևորականների, այդ թվում՝ Կաթողիկոսի դեմ քրեական վարույթ նախաձեռնելն ու ազատ տեղաշարժից զրկելը, Հայ առաքելական եկեղեցու ներքին, ինքնավար խնդիրներին պետության կողմից կոպտորեն և ուժային ճնշումներով միջամտելու բացահայտ դրսևորումները:

Երրորդ խումբ հարցերն արդեն վերաբերում են Հայաստանում փաշինյանական ռեժիմի իշխանության պայմաններում հատկապես վերջին տարիներին հստակ արձանագրվող հակաժողովրդավարական զարգացումներին: Արևմուտքում ձևացնում են, թե Հայաստանում դեռևս ժողովրդավարություն է, մինչդեռ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը ինտենսիվորեն գործում են ավտորիտար մոտեցումներով, ընկղմվել են հակաօրինական «բեսպրեդելի» մեջ, տոտալ հետապնդումներ են ընդդիմադիրների, այլախոհների, իշխանությունների հանդեպ քննադատական կամ մերժողական տրամադրված մարդկանց, քաղաքական ուժերի, հասարակական շրջանակների, հաճախ նաև՝ պարզապես սովորական քաղաքացիների դեմ: Եվ եթե կա հնարավորություն, որ դրա մասին տեղեկանա այդ իշխանության հետ գործակցող ԱՄՆ փոխնախագահը, ապա պետք է օգտվել առիթից ու նրան ներկայացնել «այլընտրանքային տեղեկատվություն»՝ առկա իրականության վերաբերյալ:

Պարզ է, որ Վենսը, որպես ԱՄՆ փոխնախագահ, բազմաթիվ այլ աղբյուրներ ունի՝ Հայաստանում առկա իրավիճակի մասին քիչ թե շատ օբյեկտիվ պատկերացում կազմելու համար, բայց հասարակական և քաղաքական շրջանակների կողմից չլռելն առնվազն արդարացված է: Այստեղ հատուկ նշենք, որ խոսքը հիմնական ակտորների մասին է, որոնց խոսքը կարող է տեղ հասնել, այլ ոչ այն մասին, որ գրեթե յուրաքանչյուր երրորդ հայաստանցին որոշել էր գրել «նամակ ամերիկացոց փոխթագավորին», կարծես Վենսն այդ բոլոր նամակները կարդալու էր:

Եվ էլի մի նրբերանգ՝ թերևս ամենից տխուրն ու ողբերգականը: Գիտեք, 10 տարի առաջ, եթե ԱՄՆ փոխնախագահ ժամաներ Հայաստան, ապա նրան ուղղված հիմնական հարցերն ու հորդորները, ամենայն հավանականությամբ, կլինեին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու մասին, Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու մասին, Հայաստանին ժամանակակից զինատեսակներ տրամադրելու մասին: Իսկ այսօր ԱՄՆ փոխնախագահին հայկական շրջանակները դիմում են... մեր գերիներին Ադրբեջանից բերելու աղաչանքներով, խնդրանքներով, Արցախի հայության վերադարձի իրավունքի մասին խոսելու խնդրանքներով: Ի՞նչ է սա, եթե ոչ հենց ողբերգություն: Առաջ պահանջող էինք, հիմա խնդրարկու: Սա՝ պարզապես, որպեսզի հասկանալի լինի, թե փաշինյանական իշխանության հետևանքով ինչ աստիճանի ենք ընկել ու ցած գլորվել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա